Գլխավոր տեղեկություն
Номер
N 509-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.05.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2018
Дата вступления в силу
16.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2018 թվականի N 509-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով 2018 թվականի մայիսի 16-18-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Տիգրան Ավինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3.ուղղ. Հովհաննես Ազիզյանի և Նաիրա Կարապետյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4.ուղղ.  Արմեն Ղևոնդյանի և Անի Բադալյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5.ուղղ.  Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 15

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
մայիսի 15-ի N 509-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԱՍՏԱՆԱ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ

 

Հ. Ազիզյան

  

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

 

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար

 

Ն. Կարապետյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ (12.05.2018 թ. - 18.05.2018 թ.)

 

Ա. Բադալյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի երրորդ քարտուղար (12.05.2018 թ. - 18.05.2018 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան