ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2018 թվականի N 736-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄՆԱՑՈՐԴ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մնացորդ հաշվառված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ծրագրի մնացորդ հաշվառված գույքից՝ նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին որպես բնաիրային օգնություն տրամադրվող գույքի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ծրագրի մնացորդ հաշվառված գույքից՝ համաձայն N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ Վանաձոր քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման նպատակով կազմակերպվող «Փոքր տուն» ծրագրի համար։
3. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված և վերանվանման արդյունքում կազմակերպության նոր գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը հետ վերցնել և ամրացնել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 736-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄՆԱՑՈՐԴ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կամ մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ազատված՝ դրանց նոր գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում ձեռք բերված և չօգտագործված մնացորդ գույքը, որպես բնաիրային օգնություն (այսուհետ` բնաիրային օգնություն), Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 4-րդ կետով սահմանված տարածքային մարմինների (այսուհետ՝ տարածքային մարմին) միջոցով կազմակերպությունից ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին տրամադրելու կարգն ու պայմանները (այսուհետ՝ կարգ):
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում այլ իրավական ակտերով կարգավորվող բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:
3. Բնաիրային օգնությունը տրամադրվում է անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբին)` հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու (կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու և (կամ) հաղթահարելու) նպատակով՝ հիմք ընդունելով անձի (ընտանիքի) գնահատված կարիքները:
4. Տարածքային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված կարգով կազմակերպությունում բնակվող երեխայի ընտանիք վերադարձնելու հնարավորության մասին տեղեկությունն ստանալուց հետո ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի 3-14-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացումը:
5. Տարածքային մարմինը որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով սահմանված անհատական սոցիալական ծրագրերում նկարագրված գույքային կարիքների հիման վրա կազմում է անհրաժեշտ գույքի հայտ-պահանջագիր՝ դրանում ներառելով գույք ստացող ընտանիքի չափահաս անդամներից մեկի (այսուհետ՝ շահառու) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, պահանջվող գույքի անվանումը և քանակը, հայտ-պահանջագրին կից ներկայացնում քաղվածք տվյալ ընտանիքի համար կազմած անհատական սոցիալական ծրագրից՝ ընտանիքի գույքային կարիքի, այն հիմնավորող հանգամանքների և առաջարկվող բնաիրային օգնության նկարագրության մասով:
6. Տարածքային մարմինների կողմից կազմված հայտ-պահանջագրերը Հայաստանի Հանրապետության մարզպետը (Երևանի քաղաքապետը) ներկայացնում է նախարարություն:
7. Նախարարությունը յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում ամփոփում է նախորդ ամսվա ընթացքում ստացված հայտ-պահանջագրերը, դրանք համադրում առկա բնաիրային օգնության հետ և հանձնման-ընդունման ակտի հիման վրա նախարարությունից կամ կազմակերպությունից կատարում Հայաստանի Հանրապետության մարզպետին (Երևանի քաղաքապետին) համապատասխան հատկացումներ:
8. Բնաիրային օգնության տեղափոխումը շահառուի բնակության վայր կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մարզպետը (Երևանի քաղաքապետը):
9. Բնաիրային օգնության տրամադրումը շահառուին իրականացնում է համապատասխան տարածքային մարմինը՝ բնաիրային օգնությունն ստանալու մասին ստացականի հիման վրա:
10. Ստացականում ներառվում են՝
1) շահառուի անունը, ազգանունը.
2) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության հասցեն, հեռախոսահամարը.
3) տրամադրվող բնաիրային օգնության անվանումը, քանակը, ինչպես նաև օգտագործված լինելու կամ չլինելու մասին տեղեկությունը.
4) ստորագրությունները՝ տրամադրող տարածքային մարմնի պատասխանատու աշխատողի և շահառուի.
5) ստացականը շահառուի կողմից ստորագրելու օրը, ամիսը, տարեթիվը:
11. Ստացականը կազմվում է երկու օրինակից, կնքվում է տարածքային մարմնի ղեկավարի կողմից, որից մեկը պահպանվում է շահառուի սոցիալական գործում, իսկ մյուսը՝ տրամադրվում է շահառուին:
12. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղափոխումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մարզպետը (Երևանի քաղաքապետը) նախարարությանն է տրամադրում տեղեկատվություն` բնաիրային օգնությունը շահառուներին տրամադրելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 736-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքից՝ նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի ԵՎ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն ԵՎ մանկատուն) հանդիսացող պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին որպես բնաիրային օգնություն տրամադրվող գույքի
NN |
Գույքի անվանումը և մակնիշը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Գումարը |
Սարքեր և սարքավորումներ |
|||||
1. |
Գազօջախ «Misirli» |
հատ |
4 |
88800 |
355,200.00 |
2. |
Գազօջախ «SՍPER GENERAL» |
հատ |
20 |
82800 |
1,656,000.00 |
3. |
Գազօջախ «SՍPER GENERAL» |
հատ |
26 |
96750 |
2,515,500.00 |
4. |
Գազօջախ «SՍPER GENERAL» |
հատ |
21 |
88140 |
1,850,950.00 |
Ընդամենը |
71 |
6,377,650.00 | |||
Կենցաղային կահույք |
|||||
1. |
Աթոռ |
հատ |
54 |
7000 |
378,000.00 |
2. |
Աթոռ |
հատ |
166 |
7400 |
1,228,400.00 |
3. |
Բազմոց՝ երկտեղանոց |
հատ |
15 |
44500 |
667,500.00 |
4. |
Բազմոց՝ երկտեղանոց |
հատ |
27 |
40000 |
1,080,000.00 |
5. |
Ներքնակ՝ մահճակալի |
հատ |
37 |
10000 |
370,000.00 |
6. |
Խոհանոցի կահույքի լրակազմ |
||||
այդ թվում՝ |
|||||
6.1. |
պահարանիկ |
հատ |
39 |
20000 |
780,000.00 |
6.2. |
պահարանիկ |
հատ |
29 |
18000 |
522,000.00 |
6.3. |
խոհանոցի կահույքի լվացարան |
հատ |
23 |
16800 |
386,400.00 |
6.4. |
խոհանոցի կահույքի լվացարան |
հատ |
27 |
15200 |
410,400.00 |
6.5. |
խոհանոցի կահույքի լվացարան |
հատ |
21 |
16300 |
342,300.00 |
6.6. |
կախովի պահարան |
հատ |
19 |
27200 |
516,800.00 |
6.7. |
կախովի պահարան |
հատ |
14 |
24800 |
347,200.00 |
Ընդամենը |
7,029,000.00 | ||||
Ամբողջը |
13,406,650.00 |
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 736-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքից «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը նվիրաբերվող գույքի
NN |
Գույքի անվանումը և մակնիշը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Գումարը |
Սարքեր և սարքավորումներ |
|||||
1. |
Գազօջախ «SՍPER GENERAL» |
հատ |
1 |
96750 |
96,750.00 |
Ընդամենը |
96,750.00 | ||||
Կենցաղային կահույք |
|||||
1. |
Աթոռ |
հատ |
26 |
7000 |
182,000.00 |
2. |
Բազմոց՝ երկտեղանոց |
հատ |
5 |
44500 |
222,500.00 |
3. |
Ներքնակ՝ մահճակալի |
հատ |
10 |
10000 |
100,000.00 |
4. |
Խոհանոցի կահույքի լրակազմ |
||||
այդ թվում՝ |
|||||
4.1. |
պահարանիկ |
հատ |
1 |
20000 |
20,000.00 |
4.2. |
պահարանիկ |
հատ |
1 |
18000 |
18,000.00 |
4.3. |
խոհանոցի կահույքի լվացարան |
հատ |
1 |
16800 |
16,800.00 |
4.4. |
կախովի պահարան |
հատ |
1 |
27200 |
27,200.00 |
4.5. |
կախովի պահարան |
հատ |
1 |
24800 |
24,800.00 |
Ընդամենը |
611,300.00 | ||||
Ամբողջը |
708,050.00 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 736-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«Երեխայի ԵՎ ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանՆ ամրացված ԵՎ վերակազմակերպման արդյունքում կազմակերպության գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ՝ հետ վերցվող ԵՎ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանՆ ամրացվող գույքի
NN |
Գույքի անվանումը և մակնիշը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Սկզբնական արժեքը |
Մնացորդային հաշվեկշռային արժեքը |
Սարքեր և սարքավորումներ |
||||||
1. |
Սառնարան-պահարան |
հատ |
1 |
200,000.00 |
200,000.00 |
0.00 |
2. |
Սառցախցիկ |
հատ |
1 |
175,000.00 |
175,000.00 |
44,552.00 |
3. |
Խոհանոցի էլեկտրական ջեռոց ՕԿ |
հատ |
1 |
17,427.00 |
17,427.00 |
0.00 |
4. |
Լվացքի մեքենա LG 7 կգ-ոց |
հատ |
2 |
160,000.00 |
320,000.00 |
0.00 |
5. |
Լվացքի մեքենա |
հատ |
1 |
85,000.00 |
85,000.00 |
0.00 |
6. |
Երշիկ կտրելու սարք |
հատ |
1 |
25,460.00 |
25,460.00 |
10,371.00 |
7. |
Սպասք լվանալու մեքենա |
հատ |
1 |
120,000.00 |
120,000.00 |
73,320.00 |
Ընդամենը |
942,887.00 |
128,243.00 | ||||
Կենցաղային կահույք |
||||||
1. |
Մահճակալ |
հատ |
50 |
70,000.00 |
3,500,000.00 |
356,417.00 |
2. |
Մահճակալ |
հատ |
14 |
59,000.00 |
826,000.00 |
240,327.00 |
3. |
Մահճակալ |
հատ |
9 |
62,889.00 |
566,001.00 |
230,551.00 |
Ընդամենը |
4,892,001.00 |
827,295.00 | ||||
Ամբողջը |
5,834,888.00 |
955,538.00 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2020, N 156-Ն | 29.02.2020, N 736-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|