Գլխավոր տեղեկություն
Номер
N 576-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.05.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2018
Дата вступления в силу
24.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2018 թվականի N 576-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 494-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՍ ԻՆԴՈԻՍՏՐՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 494-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ կետերով.

 

«

3.

4811 90 000 0

Ջերմազգայուն թուղթ

ջերմազգայուն թուղթ,
որի խտությունը՝ 44-80 գ/քառ. մ,
հաստությունը՝ 53-70 միկրոն,
պայծառությունը՝ 65-90 տոկոս,
պատկերի պահպանման ժամկետը՝
3-7 տարի, ջերմազգայունությունը՝
50-7500, պատկերի կայունությունը՝
70-95 տոկոս

կգ

4 000 000

ԵՄ/Կորեա/
Վրաստան/
Չինաստան/
Հնդկաստան/
Ինդոնեզիա/
ԱՄՆ

2 750 000 000

4.

4821 90 100 0

Ինքնասոսնձվող
ջերմազգայուն
թուղթ

ինքնասոսնձվող ջերմազգայուն
պիտակի թուղթ՝ չտպագրված, որի արտաքին շերտը ջերմազգայուն է,
շերտերն իրար սոսնձված են

կգ

2 000 000

ԵՄ/Կորեա/
Վրաստան/
Չինաստան/
Թուրքիա/
Հնդկաստան/
Ինդոնեզիա/
ԱՄՆ

2 575 500 000

»:

 

2) որոշման հավելվածում «ԸՆԴԱՄԵՆԸ 750 000 000» պարբերությունը փոխարինել «ԸՆԴԱՄԵՆԸ 6 075 500 000» պարբերությամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 23

Երևան