ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2018 թվականի N 516-Ա
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-194-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 17 Երևան |
Հավելված |
«Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումԸ
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրականացվող միջոցառուման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը, որով նախատեսված է համապատասխան իրավական ակտի ընդունումը |
«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի աշխատողների քանակը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2018 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |