Գլխավոր տեղեկություն
Номер
N 869-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.06.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2018
Дата вступления в силу
29.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2018 թվականի N 869-Ա

 

ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 67-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 27-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի՝ 2018 թվականի հունիսի 14-16-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 28

Երևան