ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2018 թվականի N 829-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ` ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ «Առողջապահական համակարգերն ի նպաստ բարգավաճման և համերաշխության. ոչ ոքի չթողնել առանց ուշադրության» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի՝ 2018 թվականի հունիսի 12-14-ը Էստոնիայի Հանրապետություն (Տալլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Առողջապահության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Անահիտ Ավանսյանի՝ Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|