Գլխավոր տեղեկություն
Номер
N 492-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.06.2018-21.09.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.05.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2014
Дата вступления в силу
28.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2014 թվականի N 492-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1115-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`

1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:

(1-ին կետը խմբ. 27.06.18 N 832-Ա)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին նշանակել Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):

(2-րդ կետը խմբ. 11.11.16 N 1067-Ա)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Համաշխարհային բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 301-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1115-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 27

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.09.2021, N 1033-Ա 21.09.2021, N 492-Ա
27.06.2018, N 832-Ա 28.06.2018, N 492-Ա
11.11.2016, N 1067-Ա 12.11.2016, N 492-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան