ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2018 թվականի N 439-Ա
ԿԱՐԵՆ ԲԱԲԱՍՅԱՆԻՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Կարեն Բաբասյանին 2018 թվականի մայիսի 13-18-ը գործուղել Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ)՝ աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի հետևանքների կառավարման «SERBIJA-2018» վարժանքների ավարտական պլանավորման համաժողովին մասնակցելու համար:
2. Կարեն Բաբասյանի՝ Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բաբասյանի՝ Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ) գործուղման հետ կապված այլ ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բաբասյանի` Սերբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 27 Երևան |