ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2018 թվականի N 425-Ա
ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 10-րդ ամենամյա գինու զբոսաշրջությանը նվիրված կոնֆերանսին մասնակցելու նպատակով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Վարդանյանի՝ 2018 թվականի ապրիլի 9-11-ը Հունգարիա (Բուդապեշտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արամ Վարդանյանի` Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 27 Երևան |