Գլխավոր տեղեկություն
Номер
N 454-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.05.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
03.05.2018
Дата вступления в силу
04.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2018 թվականի N 454-Ա

 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 294-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի՝

1. Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2018 թվականի մայիսի 2-7-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան նիստին մասնակցելու, իսկ 2018 թվականի մայիսի 8-11-ը` Արմեն Հայրապետյանին և Ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին գործուղել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Հայրապետյանի և Արգամ Արամյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մարտի 27-ի «Վաչե Գաբրիելյանին, Արմեն Հայրապետյանին և Ռաֆայել Ավետիսյանին Ֆիլիպինների Հանրապետություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղելու մասին» N 294-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. մայիսի 3
Երևան