ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2018 թվականի N 508-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4- Ի, 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՐԱԳԻՐ 2-Ի, 3-Ի, 4-Ի ԵՎ 5-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 108-րդ կետի և N 2 հավելվածի 24-րդ ու 39-րդ կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերով նախատեսված հիմնական բնութագրերի և տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխությունները, ինչպես նաև ծրագրի էական փոփոխություններ նախատեսող նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության.
2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների նախագծային փաստաթղթերը և սույն որոշման 1-ին կետում նշված նախագծային փաստաթղթերը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
2. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Ստեղծել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-ամսյա ժամկետում իրականացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:
5. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի փոփոխությունների հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին՝ նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից 3-ամսյա ժամկետում իրականացնել և ավարտել նախագծերի հատուկ համալիր փորձաքննությունը:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 508 -Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ ԱԿ Ա Ն Կ Ա Զ Մ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի ԵՎ 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական, հանձնաժողովի անդամ |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ, հանձնաժողովի անդամ |
Ա. Բաբայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրավորման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության վարկային և դրաշնորհային ծրագրերի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Ա. Աբովյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ, հանձնաժողովի անդամ |
Ա. Շահբազյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ աշխատանքների բաժնի պետ- ավագ տեսուչ, հանձնաժողովի անդամ |
Ս. Աղաբեկյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ա. Մարգարյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Խ. Ասլանյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Ն. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Հ. Նազարյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ս. Համբարձումյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ռ. Գրիգորյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ա. Ղազարյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Վ. Թարթիկյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արարատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ա. Ջալադյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության նորոգումների բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Վ. Սահակյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, հանձնաժողովի անդամ |
Ա. Եզիկյան |
- «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության արևմուտքի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) |
Գ. Մելիքսեթյան |
- «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության արևելքի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) |
Ա. Արշակյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ն. Բակունց |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ |
Գ. Արշակյան |
- «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ազատ Գասպարյան |
- «Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Ասատրյան |
- «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերություն խորհրդի նախագահ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Է. Բեզոյան |
- «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 508 -Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի ԵՎ 5-Ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծային փաստաթղթերը հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական, հանձնաժողովի անդամ |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ, հանձնաժողովի անդամ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության վարկային և դրաշնորհային ծրագրերի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Ա. Բաբայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրավորման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Ա. Շահբազյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ աշխատանքների բաժնի պետ- ավագ տեսուչ, հանձնաժողովի անդամ |
Ա. Աբովյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ, հանձնաժողովի անդամ |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Ն. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Ս. Աղաբեկյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ա. Դավայան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ա. Մարգարյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Խ. Ասլանյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Հ. Նազարյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ս. Համբարձումյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ռ. Գրիգորյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ա. Ղազարյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Վ. Թարթիկյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արարատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ս. Սարգյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արագած» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ս. Կրպեյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Թալին» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով) |
Ա. Ջալադյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության նորոգումների բաժնի պետ, հանձնաժողովի անդամ |
Վ. Սահակյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, հանձնաժողովի անդամ |
Ա. Արշակյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ն. Բակունց |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ |
Ա. Եզիկյան |
- «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության արևմուտքի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) |
Գ. Մելիքսեթյան |
- «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության արևելքի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (ծրագրի համապատասխան հատվածի մասով, համաձայնությամբ) |
Գ. Արշակյան |
- «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Ասատրյան |
- «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Է. Բեզոյան |
- «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Գասպարյան |
- «Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.05.2020, N 855-Ա | 31.05.2020, N 508-Ա | |
21.03.2019, N 278-Ա | 29.03.2019, N 508-Ա | |
22.11.2018, N 1310-Ա | 24.11.2018, N 508-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|