Գլխավոր տեղեկություն
Номер
N 703-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (23.06.2018-12.02.2019)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.06.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2018
Дата вступления в силу
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2018 թվականի N 703-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

2018 թ. հունիսի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 21-ի N 703-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Արժեքը
(դրամ)

1.

5608

Պոլիէթիլենային հակակարկտային ցանց

կգ

30.000

5 533 500

2.

3926

Մետաղյա թիթեղ (կենտրոնական)

կգ

1.750

145 775

3.

3926

Մետաղյա թիթեղ (վերին հատվածի)

կգ

1.750

145 775

4.

3926

Ցանցի փակման կաբել

կգ

646

4 078 130

5.

3926

7*8 չափի հենասյունի աքսեսուար

կգ

250

357 000

6.

3926

9*9.5 չափի հենասյունի աքսեսուար

կգ

50

71 400

7.

7312

Պլաստիֆիկացված կաբել

կգ

3200

342 720

8.

7312

Խաչաձև ձևավորված կաբել

կգ

1300

154 700

9.

7326

Կաբել

կգ

70

791 350

10.

7326

Մամլակներ

կգ

500

130 900

11.

6810

7*8 չափի 4500 մմ հենասյուն

կգ

250

1 487 500

12.

6810

9*9,5 չափի 4500 մմ հենասյուն

կգ

50

446 250

13.

3923

Պլաստիկ կծիկներ

կգ

10.000

29 750 000

14.

5404

Ցանցի հյուսման թել (հումքային)

կգ

35.000

59 500 000

Ընդամենը

102 935 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2019, N 309-Ա 05.04.2019, N 703-Ա
06.02.2019, N 70-Ա 12.02.2019, N 703-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան