ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2018 թվականի N 463-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1035-Ա որոշմամբ հավանության արժանացած և հավատարմագրային կառավարման հիմնադրի` Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի և հավատարմագրային կառավարչի` «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրի 2.15-րդ կետի դրույթը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 16 Երևան |