Գլխավոր տեղեկություն
Номер
N 190-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2018-31.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.06.15/17(620) Հոդ.137
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
30.05.2018
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.05.2018
Дата вступления в силу
25.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

           

30 մայիսի 2018 թ.

քաղ. Երևան

N 190-Ն

           

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների`

1) 2-րդ կետի 20-րդ ենթակետում «բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը» բառերից հետո լրացնել «, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչև 500 կՎտ-ը,» բառերը.

2) 11-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

     

«ԲԱԺԻՆ 11.

     

ՎԷ ՓՈԽՀՈՍՔԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՒՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

     

Գլուխ 28. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը

      

200. Սույն բաժինը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև իրականացվող ՎԷ փոխհոսքերի շրջանակում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու ընթացակարգը:

201. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան կտրվածքով: ՎԷ փոխհոսքերի շրջանակում հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

202. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են ԷՄՕԿ-ով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:

203. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից Բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը և դրա դիմաց հատուցումը կատարվում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև Հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի հիման վրա:

204. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի էլեկտրական ցանցին նոր միացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԷՄՕԿ-ով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:

205. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև Հաշվարկային ժամանակահատվածի համար կատարվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ հետևյալ բանաձևերով՝

      

Էփցi = Էփց (i -1)  + (Բցաi  - Իցաi ),

          

Էփգi = Էփգ (i -1) + (Բգաi – Իգաi ),

          

որտեղ՝

Էփցi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Էփց(i-1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Բցաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Իցաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

i-ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներն են,

Էփգi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Էփգ(i-1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Բգաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Իգաi- ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է:

206. Յուրաքանչյուր հաշվարկային տարվա առաջին Հաշվարկային ժամանակահատվածի համար «Էփց(i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի: «Էփց(i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի նաև այն դեպքերում, երբ դրանք ունեն դրական նշան:

207. Այն Հաշվարկային ժամանակահատվածում, երբ «Էփցi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին (որպես սպառող) ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և ԷՄՕԿ-ով:

208. Այն Հաշվարկային ժամանակահատվածում, երբ «Էփգi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին (որպես սպառող) գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և ԷՄՕԿ-ով:

209. Հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

           

Էվց = 12

i=1

Էփցi,

   

Էվգ =

12

i=1

Էփգi,

  

որտեղ՝  

Էվց -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարն է,

Էվգ -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփգi» դրական մեծությունների հանրագումարն է:

210. Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

     

Էտ = Էց + Էգ,

     

որտեղ՝

Էտ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է,

Էց-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝

     

Էց =

12

i=1

ցաiցաi),

    

որտեղ՝

Էգ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝

    

Էգ =

12

i=1

գաiգաi),

     

211. Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը և գումարի չափը որոշվում են հետևյալ կերպ.

1) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց = Էվց և Էգ = Է վգ, ապա ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցում չի տրամադրվում.

2) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էցվց և Էգ = Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց  - Էց), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

3) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց= Էվց և Էգվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվգ – Էգ), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

4) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց < Էվց և Էգվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց - Էց) և (Էվգ – Էգ ) հանրագումարը և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

5) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ>0, ապա Էվց քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի գիշերային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվգ – Էտ ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

6) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0 և Էգ<0, ապա Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի ցերեկային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվց – Էտ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

7) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ>0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ, ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում.

8) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց>0 և Էգ<0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էտ  բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում.

9) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ<0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էց և Էգ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրանց նկատմամբ կիրառելով համապատասխանաբար հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված՝ համապատասխանաբար ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:

212. Հաշվարկային տարվա ավարտից հետո՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողը և Բաշխողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Բաշխողը հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի բանկային հաշվեհամարին՝ հաշվարկային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և նրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

    

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան