Գլխավոր տեղեկություն
Номер
N 161
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.04.17/7(105)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.04.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2000
Дата вступления в силу
27.04.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2000 թվականի N 161
քաղ. Երևան

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ) ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 01.07.04 N 1042-Ն)

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ շահութահարկը որոշելիս`

ա. հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց արդյունքում վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը, և (կամ) տվյալ հիմնական միջոցի վրա հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի (բացառությամբ սույն որոշման «գ» կետում նշված սպասարկման ծախսերի) մեծությունը գերազանցում է այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 10 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով.

բ. հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (բացառությամբ սույն որոշման «գ» կետում նշված սպասարկման ծախսերի) համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր.

գ. հիմնական միջոցների վրա կատարված` դրանց շահագործման ապահովման համար անհրաժեշտ ծախսերը համարվում են սպասարկման ծախսեր:

(որոշումը խմբ. 01.07.04 N 1042-Ն, լրաց. 07.08.08 N 1015-Ն, փոփ., լրաց. 01.08.13 N 825-Ն, խմբ. 23.11.17 N 1467-Ն, 12.04.18 N 428-Ն)


ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Սարգսյան