Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.04.06/11(614).1 Հոդ.96.1
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
02.03.2018
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
07.03.2018
Дата вступления в силу
16.04.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 մարտի 2018 թվականի

թիվ 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը հաստատելու մասին» թիվ 365-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/08) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կանոնակարգ 3/08-ի 2-րդ կետում «միջին թվաբանական:» բառերը փոխարինել «կշռված միջին՝ կիրառելով հետևյալ կշիռները.

 

ՔԱՌԱՄԵԼՍ համակարգի տարրերը

Կշիռ

(Ք) ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքություն

0.15

(Ա) ակտիվների որակ

0.1

(Ռ) վերաապահովագրություն

0.15

(Ա) ակտուարական հաշվարկներ և տեխնիկական պահուստներ

0.15

(Մ) կառավարում

0.2

(Ե) եկամտաբերություն

0.1

(Լ) իրացվելիություն

0.05

(Ս) շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն

0.1

:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2018 թ. մարտի 7

Երևան