Գլխավոր տեղեկություն
Номер
N 341-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2018
Дата вступления в силу
04.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 341-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 685-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան, շենք 24 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի սեփականությունը հանդիսացող` 1264.1 քառ. մետր մակերեսով շենքի, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.52868 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N06072017-03-0009) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում «Արարատ քաղաքի N 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքապետի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքապետի հետ համատեղ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Արարատ քաղաքի N 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 3

Երևան