ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2018 թվականի N 329-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի մարտի 29-31-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վաչե Գաբրիելյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Լուսինե Թումյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վարդան Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. ապրիլի 4-ի N 329 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար |
Վ. Հարությունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հ. Ազիզյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների |
Ա. Ղևոնդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար |
Լ. Թումյան |
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական |
Ռ. Ավետիսյան |
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |