Գլխավոր տեղեկություն
Номер
N 354-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.04.2018-20.01.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.06/28(1386).1 Հոդ.536.5
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2018
Дата вступления в силу
16.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ) ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի քսանհինգերորդ պարբերության ու 2.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրի (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) ոլորտում արտահանման և (կամ) ներմուծման սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել արտաքին առևտրային (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) նպատակով արտահանման և (կամ) ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102՝ բացի տվյալ խմբի 1գ ծանոթագրությամբ բացառվածներից և ԱՏԳ ԱԱ 4103՝ բացի տվյալ խմբի 1բ կամ 1գ ծանոթագրությամբ բացառվածներից, ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների) հավաստագիր տալու համար պետական տուրք սահմանելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 4

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ) ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ապրանքի
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

ԱՏԳ ԱԱ 4101, 4102, 4103 ծածկագրերին դասվող ապրանքի անվանումը

Արտահանում
և (կամ) ներմուծում

Արտահանման երկիր և (կամ) արտահանող երկիր

Արտաքին առևտրի իրականացումը թույլատրող փաստաթուղթ

Արտաքին առևտրի իրականացումը թույլատրող փաստաթուղթ տրամադրող լիազոր մարմին

1

2

3

4

5

6

7

1.

4101

Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (շոգեխոնավ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված

արտահանում

համապատասխան երկիրը՝ բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների

հավաստագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2.

4102

Ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի տվյալ խմբի 1գ ծանոթագրությամբ բացառվածներից

արտահանում

համապատասխան երկիրը՝ բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների

հավաստագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

3.

4103

Այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի տվյալ խմբի 1բ կամ 1գ ծանոթագրությամբ բացառվածներից

արտահանում

համապատասխան երկիրը՝ բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների

հավաստագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 354-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկով նախատեսված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման հավաստագրերի (այսուհետ՝ հավաստագիր) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագիր ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` դիմումատու) թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (եթե նոր հավաստագիր տրամադրվում է գործող հավաստագրում տեղ գտած` վճարման ենթակա պետական տուրքի մեծության վրա չազդող տվյալների փոփոխության դեպքում) կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը։

3. Դիմումատուին լիազոր մարմնի կողմից հավաստագիրը տրամադրվում է դիմումի` լիազոր մարմնում մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի:

4. Ներկայացված փաստաթղթերը համարվում են թերի, եթե`

1) բացակայում է ներկայացված փաստաթղթերից որևէ մեկը.

2) ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ։

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին ծանուցում է դիմումատուին և առաջարկում վերջինիս վերացնել թերությունները պատշաճ ձևով ծանուցելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիազոր մարմնի կողմից հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով նշված պահանջներին, կամ ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված կամ չեն համալրվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում:

7. Հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի մերժման մասին տեղեկացվում է դիմումատուին թղթային կամ էլեկտրոնային եղանակով մերժման մասին որոշում կայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` նշելով մերժման հիմքերը:

8. Լիազոր մարմինը հավաստագրերի հաշվառման համար վարում է գրանցամատյան, որը կարող է վարվել նաև էլեկտրոնային եղանակով` համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ձևաչափի:

9. Հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 2 օրինակից, որից 1 օրինակը տրվում է դիմումատուին կամ դիմումատուի լիազոր անձին, իսկ մեկ օրինակը պահվում է լիազոր մարմնում՝ համաձայն N 2 ձևի:

10. Դիմումատուի կողմից հավաստագրի բնօրինակի ոչնչանալու կամ էապես վնասվելու դեպքում դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա լիազոր մարմնի կողմից կարող է դիմումատուին տրամադրվել հավաստագրի կրկնօրինակը (պատճեն), որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։

11. Հավաստագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին` դրա գործողության մեջ մտնելու օրվանից հաշվարկված։

12. Գործող հավաստագրում տեղ գտած տվյալների փոփոխության (եթե փոփոխվում են այնպիսի տվյալներ, որոնք չեն ազդում վճարման ենթակա պետական տուրքի մեծության վրա) դեպքում արտահանողի և (կամ) ներմուծողի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել նոր հավաստագիր, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ փոխարինված հավաստագրինը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Դիմումատու ______________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

գտնվելու վայրը կամ բնակության վայրը, հեռախոսահամարը, էլ. հասցեն)

 

2. Անձնական տվյալներ________________________________________________________

(իրավաբանական անձի դեպքում` գրանցման համարը, ԱՁ-ի դեպքում` ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձի դեպքում`

անձը հաստատող փաստաթուղթը)

 

 Խնդրում եմ տրամադրել հավաստագիր _______________________համար

 

 Ապրանքի
անվանումը

Ապրանքի
ծածկագիրը` ըստ Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ-ի

Չափի
միավորը

Քանակը

Նախատեսվող արտահանման և (կամ) ներմուծման ժամանակա-հատվածը

Արտահանվող և (կամ) ներմուծող երկիրը

1

2

3

4

5

6

           

 

Սույնով հայտարարում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են, և կրում եմ պատասխանատվություն՝ ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:

 

 ԴԻՄՈՒՄԱՏՈՒ ____________________________

 ________________________

 (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   

_______ _____________________ 20  թ.

 
   

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Հավաստագրի համարը՝

1. Դիմումատու

 

2. Արտահանվող և (կամ) ներմուծող երկիրը

 

3․ Ապրանքի անվանումը և ծածկագիրը

4․Ապրանքի քանակը

5. Արտահանման և (կամ) ներմուծման ժամանակահատվածը

6․Ամսաթիվը

 

7․ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

_______________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

8․ Լրացուցիչ տեղեկություն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2021, N 47-Ն 20.01.2021, N 354-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան