ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 մայիսի 2018 թ. ք. Երևան |
N 139-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի «Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 218-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մատակարարը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է Կանխավճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում, իսկ ԷՄՕԿ-ով սահմանված 0,22կՎ կամ 0,4կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում՝ ________ օրվա ընթացքում (նշված ժամկետները չեն կարող գերազանցել ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետները)։».
2) Պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով.
«4.1. ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքում միացումը կատարվում է համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:».
3) Պայմանագրի 8-րդ կետի 1-ին ենթակետում «4-րդ կետի» բառերը փոխարինել «4-րդ և 4.1 կետերի» բառերով, իսկ 3-րդ ենթակետում «նախատեսված դեպքում» բառերը՝ «և ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքերում» բառերով.
4) Պայմանագրի 55-րդ կետում «փոխադարձ համաձայնությամբ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքում» բառերը.
5) Պայմանագրի 61-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «հավելվածը» բառից հետո լրացնել «(ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում)» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`Ռ. Նազարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|