Գլխավոր տեղեկություն
Номер
N 252-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2018
Дата вступления в силу
16.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 252-Ա

 

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒԻԶԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնակատար Լուիզա Առաքելյանին 2018 թվականի մարտի 20-22-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «Ստեղծագործ Եվրոպա»-ին` Միության մշակութային և ստեղծագործ ոլորտների համար նախատեսված ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը և Եվրամիության պատասխանատուների հետ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի հիմնադրման հարցը քննարկելու նպատակով:

2. Արմեն Ամիրյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը և Լուիզա Առաքելյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ամիրյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2018 թ. մարտի 15
Երևան