ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 133 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետին և «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25–ի համաձայնագրի 11–րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 32 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` |
Կ. Մինասյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման կարգի մեջ կատարվող
1. 1-ին կետում «դեպքը» բառը փոխարինել «դեպքերը» բառով։
2. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառումը թույլատրվում է Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները պահպանելու պայմանով՝ հետևյալ դեպքերում՝
ա) ներմուծվող ապրանքները, որոնց առուվաճառքն իրականացվում է միջազգային ապրանքային բորսաներում, ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, և այն արտաքին տնտեսական պայմանագրի պայմաններին համապատասխան, որի համաձայն ապրանքները վաճառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանման համար, սահմանված չէ այդ ապրանքների համար վճարման ենթակա հաստատագրված գին, բայց դրա հետ մեկտեղ սահմանվել են ապրանքների գնի կախվածությունը բորսայական գներից (բորսայական գնանշումներից, բորսայական ինդեքսներից) և արտաքին տնտեսական պայմանագրի կողմերի կողմից համաձայնեցված՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից հետո այդ պայմանագրում սահմանված կոնկրետ ամսաթվի դրությամբ բորսայական գներով (բորսայական գնանշումներով, բորսայական ինդեքսներով) ապրանքների գնի հաշվարկման կարգը (ալգորիթմը, բանաձևը).
բ) ներմուծվող ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, և այն պայմանագրի պայմաններով, որը հաշվի առնելով՝ պետք է որոշվի ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքը (օրինակ՝ լիցենզիոն համաձայնագիր, հեղինակային իրավունքների փոխանցման մասին պայմանագիր և նմ.), սահմանված չեն մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար այն լիցենզիոն և նման այլ վճարների (ներառյալ՝ արտոնագրերի համար վճարները, ապրանքային նշանները, հեղինակային իրավունքները) հաստատագրված գումարներ, որոնք առնչվում են ներմուծվող ապրանքներին, և որոնք գնորդը պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարի՝ որպես ներմուծվող ապրանքների վաճառքի պայման, բայց դրա հետ մեկտեղ պայմանագրով սահմանվել է այն տեղեկությունների հիման վրա դրանց հաշվարկման կարգը, որոնք ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հայտնի չեն.
գ) այն պայմանագրի պայմաններով, որը հաշվի առնելով՝ պետք է որոշվի ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքը, նախատեսված է, որ ներմուծվող ապրանքների հետագա իրացման, այլ կերպ տնօրինման կամ օգտագործման արդյունքում ստացված եկամտի (հասույթի) մի մասը վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասանելիքն է, և դրա հետ մեկտեղ՝ սահմանվել է եկամտի (հասույթի) այդ մասն այն տեղեկությունների հիման վրա հաշվարկելու կարգը, որոնք ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հայտնի չեն։»։
3. 4–6–րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշելն ու հայտագրելը թույլատրվում է հետաձգել այն ժամկետով, որի ընթացում, սույն Կարգի 3-րդ կետի համապատասխանաբար «ա», «բ» կամ «գ» ենթակետում նշված պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) պայմաններին համապատասխան, պետք է ստացվեն փաստաթղթերով հաստատված տեղեկությունները, որոնք թույլ են տալիս որոշել և հայտագրել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը։ Ընդ որում, ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշելու և հայտագրելու ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից 15 ամիսը։
5. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը, Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան, որոշվում է՝
ա) սույն Կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում՝ բորսայական գների (բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների) հիման վրա՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվին առավել մոտ ամսաթվի դրությամբ՝ ելնելով պայմանագրով սահմանված հաշվարկման կարգից (ալգորիթմից, բանաձևից).
բ) սույն Կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ ապրանքների ներմուծման, իրացման նախատեսվող ծավալը, ապրանքների այլ օգտագործումն արտացոլող ցուցանիշների կամ նախատեսված այլ ցուցանիշների հիման վրա, որոնք արտացոլված են բիզնես պլաններում, գնի ծրագրված հաշվարկներում, գնացուցակներում, կատալոգներում և նման այլ փաստաթղթերում, կամ այդ ցուցանիշների բացակայության դեպքում՝ համապատասխան նախորդող ժամանակահատվածի (ամսվա, եռամսյակի, տարվա) համար հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա։ Ընդ որում, լրացուցիչ հաշվեգրումների մեծության հաշվարկն իրականացվում է՝ պայմանագրով սահմանված հաշվարկման կարգից ելնելով։ Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հաշվեգրումների մեծությունը հաշվարկելու համար օգտագործվում են այդ լրացուցիչ հաշվեգրումների հնարավոր առավելագույն մեծությանը համապատասխանող առկա ցուցանիշների արժեքները։
6. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշվում է՝
ա) սույն Կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի հիման վրա, որը հաշվարկվում է բորսայական գների (բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների) հիման վրա՝ պայմանագրով սահմանված ամսաթվի դրությամբ.
բ) սույն Կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ ապրանքների ներմուծման, իրացման փաստացի ծավալի, այլ ցուցանիշների հիման վրա, որոնք որոշվել են հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա՝ պայմանագրով սահմանված կարգով։»։
4. 9-րդ կետի առաջին նախադասությունից «անհրաժեշտության դեպքում» բառերը հանել։
5. 10-րդ կետի «բ» ենթակետից և 11-րդ կետի «բ» ենթակետից «արտաքին տնտեսական» բառերը հանել։
6. 14-րդ կետը «սույն Կարգի 3–5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման դեպքում» բառերից հետո լրացնել «և սույն Կարգի 11-րդ կետով սահմանված ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը չկիրառելու համար հիմքերի բացակայության դեպքում» բառերով։
7. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հսկողության ժամանակ մաքսային մարմինը ստուգում է՝
ա) ՄԱՀ-1-ում՝
սույն Կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի հաշվարկման ճշտությունը՝ բորսայական գների (բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների) հիման վրա` պայմանագրով սահմանված ամսաթվի դրությամբ.
սույն Կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հաշվեգրումների մեծության հաշվարկման ճշտությունը՝ ապրանքների ներմուծման, իրացման փաստացի ծավալի, այլ ցուցանիշների հիման վրա, որոնք որոշվել են հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա՝ պայմանագրով սահմանված կարգով.
բ) հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հաշվարկելու համար օգտագործվող տեղեկությունների փաստաթղթային հաստատումը.
գ) ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը լրացնելու ճշտությունը։»։
8. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին:]
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.06.2018, թիվ 103 | 21.07.2018, թիվ 133 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|