ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2018 թվականի N 219-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2018 թ. մարտի 7
Երևան