Գլխավոր տեղեկություն
Номер
N 245-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.03.2018
Дата вступления в силу
15.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2018 թվականի N 245-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ 80 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԲԱԶՄԱՈԼՈՐՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ (N 28470) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2017 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային (N 28470) համաձայնագրով նախատեսված երկրորդ մասնաբաժնի ստացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Գործողությունների կատարման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 14
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 14-ի N 245
որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ԵՎ Վերականգնման Վարկերի Բանկի (KfW) միջԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային (N 28470) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

Քաղաքականությունը և ակնկալվող արդյունքները

Քաղաքականության կամ գործողության գործնական արդյունքը

Պատասխանատու մարմինը

Կատարողականի ցուցանիշը

Կատարման վերջնաժամկետը

Հավաստող ապացույցներ

Արդյունք 1՝ ջրային ոլորտի բարելավված գործողություններ
1.1. Ջրային ոլորտի ամրապնդված քաղաքականության գործողություններ

Աջակցություն նորաստեղծ հիմնադրված ակտիվների կառավարման վարչության դերակատարության սահմանմանը և հզորացմանը՝ ջրային ակտիվների պահպանման և կայուն գործառնության, մասնավոր հատվածի և պետության միջև հաջող համագործակցության պայմանների համապատասխան շրջանակ սահմանելու համար

ՋՏՊԿ-ի ակտիվների կառավարման և ներդրումների իրականացման վարչության հզորացում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

1. ՋՏՊԿ-ի ակտիվ-ների կառավարման և քաղաքականության վարչության 12 հաստիքների համապատասխան համալրում

28.02.2018 թ.

ՋՏՊԿ-ի ակտիվների կառավարման և քաղաքականության վարչության աշխատատեղերի ամբողջական համալրում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2. ՋՏՊԿ–ի ակտիվների կառավարման և քաղաքականության վարչության աշխատողների համար վերապատրաստման ծրագիրը մշակվել և հաստատվել է:
Վերապատրաստման գործողությունները մեկնարկել են:

30.04.2018 թ.

աշխատողների համար աշխատանքային և վերապատրաստման հաստատված ծրագիր
վերապատրաստման մեկնարկ

Հզորացված ՋՏՊԿ և ՋՏԾԻԳ, որոնք ներդրումների խթանման և ծրագրերի արդյունավետ իրականացման աջակցման նպատակով ապահովում են առկա ներդրումների կայունությունը

ՋՏՊԿ-ի ակտիվների կառավարման և ներդրումների իրականացման վարչության և ՋՏԾԻԳ-ի հզորացում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

3. Մշակված միջնաժամկետ բիզնես պլան գերատեսչության և այլ (վարձու) աշխատողների համար

30.06.2018 թ.

ՋՏՊԿ-ի կողմից հաստատված բիզնես պլան

Աջակցություն նորաստեղծ հիմնադրված ակտիվների կառավարաման վարչության դերակատարության սահմանմանը և հզորացմանը՝ ջրային ակտիվների պահպանման և կայուն գործառնության, մասնավոր հատվածի և պետության միջև հաջող համագործակցության պայմանների համապատասխան շրջանակ սահմանելու համար

ակտիվների կառավարման կառուցվածքի հզորացում՝ ազգային և միջազգային փորձագիտական աջակցությամբ «Հայկական ցանց» խմբի հիմնադրում ջրային ոլորտի ռազմավարության զարգացման և ակտիվների կառավարման և ներդրումների իրականացման վարչության աջակցման համար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

4.Ռազմավարության զարգացման խումբը հիմնադրվել է:

30.08.2018 թ.

ՋՏՊԿ-ի նախագահի հրաման

Աջակցություն՝ համատեղված ջրային ռեսուրսների կառավարման, ջրամատակարարման և ջրահեռացման սոցիալական ու բնապահպանական համատեղելիության հմուտ մեթոդների ընթացիկ իրավիճակին համապատասխան

ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության վերլուծություններ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

5. ՋՏՊԿ/ՋՏԾԻԳ-ը պետք է կնքած լինեն բնապահպանական և սոցիալական ազդեցության վերլուծությունների գծով պայմանագիրը՝ «ՀՋՌԿ»-ի միջազգային ստանդարտներին համապատասխան

30.05.2018 թ.

ստորագրված պայմանագիր

բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (խորհրդատուի աջակցությամբ մշակված)

6. Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակի մշակում ջրային ոլորտի ակտիվների կառավարման համար՝ «KfW» բանկի կայուն ուղեցույցներին համապատասխան

30.08.2018 թ.

ՋՏՊԿ-ի կողմից հաստատված բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ

Արդյունք 1՝ ջրային ոլորտի բարելավված գործողություններ
1.2. Ջրամատակարարման բարելավում ջրի պահանջարկի կառավարման միջոցով

Ակտիվների և ծառայության ռազմավարության բարելավման նպատակով ռազմավարական ծրագրավորման հզորացում՝ կայունության ասպեկտների և տեխնիկական համակարգի կատարողականի, ինչպես, օրինակ, «անեկամտաբեր ջրի» կրճատման կամ խմելու ջրի արդյունավետ քանակի ու որակի պայմաններով կատարողականների համակարգի ճանաչման կամ սպառողի կողմից ջրի սակագների ծախսերի փակման հետ կապված համաձայնության ուղղությամբ

  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

7. Ջրի պահանջարկի կառավարման հաշվետվության նախագծի առկայություն

30.06.2018 թ.

հաշվետվություն

Արդյունք 2՝ կոշտ թափոնների ոլորտում բարելավված ոլորտի կարգավորում և գործողություններ

Նպաստել ոլորտում ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդմանը և մշակել համապատասխան շրջանակային պայմաններ կոշտ թափոնների կայուն և բնապահպանական տեսանկյունից հուսալի կառավարման համար

2017-2036 թթ. կոշտ թափոնների կառավարման համակարգերի զարգացման ռազմավարության մասնակի իրականացված գործողությունների ծրագիր (ՀՀ կառավարության N 49-21 արձանագրային որոշում)

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ազգային մակարդակում կոշտ թափոնների ոլորտի կարգավորող մարմնի ստեղծում՝ 2017-2036 թթ. համար կոշտ թափոնների ռազմավարության կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը համապատասխան

30.08.2018 թ.

ՀՀ կառավարության համապատասխան որոշում

Արդյունք 3՝ ֆինանսական ոլորտում բարելավված գործողություններ

Գյուղապահովագրության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների ներդրմանն աջակցություն

գյուղատնտեսական ապահովագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

9.5 մլն եվրո գումարի չափով համատեղ օժանդակություն «Աջակցություն գյուղատնտեսական ապահովագրության ներկայացմանը» ծրագրին

կատարված

2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան