ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2018 թվականի N 233-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի մարտի 4-6-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Աշոտ Հարությունյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 7 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մարտի 7-ի N 233-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-6-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ա. Պետրոսյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա- կազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ռ. Նազարյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա- կազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ |
Լ. Տեր-Իսահակյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա- կազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|