Գլխավոր տեղեկություն
Номер
N 507-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.10/38(1396) Հոդ.631
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.04.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
27.04.2018
Дата вступления в силу
11.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2018 թվականի N 507-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 42,793.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), այդ թվում՝

 1) 2018 թվականի մարտ ամսին տեղի ունեցած ուժեղ քամիների հետևանքով համայնքների բնակելի տներին և բազմաբնակարան շենքերին հասցված վնասների վերացմանը պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացնել`

ա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 2,920.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի,

բ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 2,255.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի,

գ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 3,850.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի,

դ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 5,873.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի,

ե. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 18,815.0 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի NN 1 և 2 աղյուսակների,

զ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 4,120.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.

2) 2017 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գետաշենի համայնքում տեղի ունեցած պտտահողմի և Խորոնքի համայնքում գազի բալոնի պայթյունի հետևանքով բնակելի տներին հասցված վնասների վերացմանը պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 4,960.2 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանների միջոցով՝ մարզպետների և աջակցություն ստացող քաղաքացիների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա.

2) սույն որոշման պահանջների կատարման հսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետների վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 8 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 27
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 507-Ն որոշման


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 507-Ն որոշման


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 507-Ն որոշման


 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 507-Ն որոշման


 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 507-Ն որոշման


 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 507-Ն որոշման


 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 507-Ն որոշման


 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 507-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան