ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2018 թվականի N 495-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 469-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N 469-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշման հավելվածն օտարերկրյա պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 495-Ն որոշման
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 469-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Քաղաքացիական կացության ակտի գրանցման հիման վրա դիմողին տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական (այսուհետ` պետական գրանցման վկայական)` համաձայն N 1 ձևի:
2. Պետական գրանցման վկայականը պատրաստվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելիս՝ ինքնաշխատ:
3. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կողմից պետական գրանցման վկայականը պատրաստվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին համակցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով։
4. Պետական գրանցման վկայականի ձևաթղթի վերևի մասի կենտրոնում զետեղվում են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լրացման ենթակա տողերը արտատպվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
5. Պետական գրանցման վկայականը տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող կամ վկայականի կրկնօրինակը տրամադրող մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:
6. Պետական գրանցման վկայականի վրա ներքևի մասում զետեղվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող պետական վկայականի սերիան և համարը, ինչպես նաև իսկության ստուգման համար նախատեսված հատուկ համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը:
7. Պետական գրանցման վկայականի իսկության ստուգումը կարող է կատարվել սույն կարգի 6-րդ կետով ամրագրված հատուկ համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
8. Սխալ լրացված պետական գրանցման վկայականները պահվում են տվյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող կամ վկայականի կրկնօրինակը տրամադրող մարմնում և ենթակա են սահմանված կարգով ոչնչացման։
Ձև N 1
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |