Գլխավոր տեղեկություն
Номер
N 366-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.05/28(1386) Հոդ.536
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.04.2018
Дата вступления в силу
06.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2018 թվականի N 366-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու» բառերով.

2) նախաբանում «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի ՆՀ-292-Ն հրամանագրի 2-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը» բառերով.

3) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել որ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը:».

5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հաստատել՝

1) տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը շարունակում է գործել մինչև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրության ու աշխատողների թվի հաստատումը և գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերանայումը՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները.

2) հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի (այդ թվում՝ արտաբյուջեի), ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթները շարունակում են իրականացնել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները.

3) տեսչական մարմինը շարունակում է կիրառել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու ծառայության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշները և անհատականացման այլ միջոցները՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները.

4) տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավահաջորդն է հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, ինչպես նաև տեսչական մարմնի բյուջեի մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների կատարման մասով՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները:».

7) N 1 հավելվածի ամբողջ տեքստում «ծառայություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով.

8) N 1 հավելվածում՝

ա. վերնագրում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։»,

գ. 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

դ. 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Տեսչական մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.

2) ռուսերեն` Инспекционный орган по безопасности пищевых продуктов при Правительстве Республике Армения.

3) անգլերեն` Food Safety Inspection Body of the Government of the Republic of Armenia:»,

ե. 4-րդ գլխի վերնագրում «կառավարումը» բառը փոխարինել «ղեկավարումը» բառով,

զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Տեսչական մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ներկայացմամբ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»,

է. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:»,

ը. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.

«14.1. Տեսչական մարմնի կառավարումն իրականացվում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,

թ. 15-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

9) N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 5

Երևան

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան