Գլխավոր տեղեկություն
Номер
N 1765-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (-10.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.01.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2003 թվականի N 1765-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ ու 84-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 674,8 հեկտար հողամասերից 656,6 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 489,9 հեկտար, բնակավայրերի հողերի` 32,6 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 11,9 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 5,10 հեկտար, ջրային հողերի` 117,1 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Արգավանդի գյուղական համայնքին` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 656,6 հեկտար հողերից 270,5 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 18,2 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 5 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2003 թվականի ապրիլի 20-ի դրությամբ` համաձայն NN 6 և 7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների կատարումը.

բ) համաձայն "Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի` համայնքների ղեկավարների միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված` ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա օգտագործման կարգավիճակի մասին որոշումների ընդունումը և դրանց տրամադրումն անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1765-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

_________________________

Սխեման չի բերվում;

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1765-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1765-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1765-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1765-Ն որոշման

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1765-Ն որոշման

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1765-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.09.2019, N 1300-Ն 10.10.2019, N 1765-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան