Գլխավոր տեղեկություն
Номер
N 142-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.02.28/15(1373) Հոդ.200
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.02.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.02.2018
Дата вступления в силу
10.03.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2018 թվականի N 142-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 15-ի N 142-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

NN
ը/կ

Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները

Կատարման ժամկետը

1.

Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում

2018 թվականի մարտի 1-ից

2.

Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում)

2018 թվականի մարտի 1-ից

3.

Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի արտահանում

2018 թվականի մարտի 1-ից

4.

Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից

5.

Երևան քաղաքում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի հուլիսի 1-ից

6.

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի հուլիսի 1-ից

7.

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան