Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 13-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.03.2018-02.10.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.02.21/6(609).1 Հոդ.56.3
Принят
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Дата принятия
31.01.2018
Подписан
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
31.01.2018
Дата вступления в силу
03.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.10.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 60418054

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 հունվարի 2018 թվականի

ք. Երևան

թիվ 13-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասը, 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանելու մասին» թիվ 194-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.

1) Որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը չի (չեն) կարող համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա (նրանք), որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի (չեն) գերազանցում տվյալ շուկայի մեկ տասներորդը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ա. Շաբոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան