ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2017 թվականի N 1335-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև 2016 թվականի դեկտեմբերի 14-ին 9 ամսով (ավարտը՝ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին) կնքված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը երկարաձգելու հնարավորությամբ:
(1-ին կետը փոփ. 22.03.18 N 307-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բանակցել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի դեկտեմբերի 14-ին 9 ամսով (ավարտը՝ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին) կնքված պայմանագրի ժամկետը սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով երկարաձգելու մասին:
(2-րդ կետը լրաց. 22.03.18 N 307-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 25 Երևան |
|