Գլխավոր տեղեկություն
Номер
N 293-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.28/22(1380) Հոդ.344
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2018
Дата вступления в силу
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2018 թվականի N 293-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) սույն հավելվածի N 1 աղյուսակում Ախուրյանի ջրամբարի մեռյալ ծավալը հաշվարկված է 50%-ով` 7,5 մլն մ3, որպես անդրսահմանային ջրամբար:».

2) N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Ջրային ռեսուրսները, մլն մ3

Գետավազան

Ախուրյանի ՋԿՏ

Ախուրյան

Մեծամոր

Օգտագործելի ջրային ռեսուրսներ

Գետային հոսքը

506,2

1786,7

2292,9

A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները

102,9

792,5

895,4

Ընդամենը

609.1

2579.2

3188,3

Ռազմավարական ջրային պաշար

Բնական լճերի ծավալի 1/3 մասը

0,005

0,003

0,008

Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը

5,382

1,34

6,726

C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները

35,1

-

35,1

Ընդամենը

40,49

1,343

41,83

Ազգային ջրային պաշար

Գետերի էկոլոգիական թողքը

194,5

106,0

300,5

Բնական լճերի ծավալի 2/3 մասը

0,009

0,006

0,015

Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը

2,693

0,67

3,363

Արփի լճի ջրամբարի մեռյալ ծավալը

18,0

-

18,0

Ձնաբծեր և ֆիոնների դաշտերը

1,05

0,02

1,07

C2 կարգով հաստատված պաշարները կամ խորքային հոսքը

56,1

143,52

199,62

Ընդամենը

272.35

250.22

522,57

».

3) 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, նոր հորատանցքի հորատման ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, իսկ ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի հորատումն արգելվում է: Ընդ որում, հորատված հորատանցքերը հետագայում ենթակա են շահագործման` բացառապես հորատման ժամանակ տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նպատակով:

15. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ձկնաբուծության զարգացման ծրագրերի:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ կետով.

«17. Ախուրյանի գետավազանում բնական ջրահոսքի վրա արգելել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Ախուրյանի ջրամբարից ոռոգման սեզոնի և Ախուրյանի ջրամբարից ազատ հոսքի ջրառ իրականացնելու դեպքերի:».

5) N 3 աղյուսակի 3-րդ կետի 1-ին սյունակը «մինչև» բառից հետո լրացնել «նախկին» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 23
Երևան