ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2018 թվականի N 253-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ ու 68-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Մի շարք կազմակերպություններ վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին» N 529-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ և 14-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի N 467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1329-Ն որոշման 4-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը հաստատելու մասին» N 383-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմինն է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ օդերևութաբանական լիազոր մարմին):».
2) 5-րդ կետի 7-րդ ենթակետում «տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի» բառերը փոխարինել «օդերևութաբանական լիազոր մարմնի» բառերով.
3) 8-րդ կետից հանել «տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ համատեղ» բառերը.
4) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 52-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի ու» բառերը.
6) 184-րդ կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությունից հանել «, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի» բառերը.
7) 267-րդ կետից հանել «, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով,» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր օդերևութաբանական մարմին համարելու մասին» N 153 որոշման վերնագրում և 1-ին կետում «արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերով:
5. Վերակազմակերպել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համարը՝ 271.140.00494)` «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար՝ 271.070.01467) միացնելու ձևով:
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 5-րդ կետում նշված ընկերությունների վերակազմակերպման գործընթացը՝ ապահովելով միացման պայմանագրի կնքումը և փոխանցման ակտի կազմումը, դրան համապատասխան «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) ապահովել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցման գործընթացը.
3) կազմակերպել կատարված փոփոխությունների պետական գրանցման գործընթացը:
7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միացման պայմանագրի կնքման օրվա դրությամբ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ժամկետանց պարտավորություններ չունի:
8. Սույն որոշման 6-րդ կետում նշված գործընթացների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը հատուցել «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2018 թ. մարտի 17
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.04.2019, N 438-Ն | 03.05.2019, N 253-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|