Գլխավոր տեղեկություն
Номер
N 1281-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2018-23.09.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1293
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.10.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2009
Дата вступления в силу
05.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 1281-Ն

 

«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐՆ ՈՒ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվության (հավաստագրի) ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, վերարտահանելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կամ ծովից ներմուծելու հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) էլեկտրոնային տարբերակով տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) թառափազգիների խավիարի տարաների մակնշման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

2. Սահմանել, որ`

1) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված թույլտվությունների (հավաստագրերի) առկայության դեպքում` համաձայն սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևի.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված թույլտվությունները (հավաստագրերը) տրամադրվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի NN 1, 2 և 3 հավելվածներով ամրագրված նմուշների (ապրանքների) ցանկին համապատասխան: Կոնվենցիայի հավելվածները տեղադրվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐՆ ՈՒ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ` ՍԻԹԵՍ) NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված` անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերը և ածանցյալները (այսուհետ` նմուշ) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, վերարտահանելու, Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշները ներմուծելու, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված նմուշները ծովից ներմուծելու թույլտվությունների տրամադրման պայմանները և ընթացակարգը:

2. ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և վերարտահանման, Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշների ներմուծման, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված նմուշների` ծովից ներմուծման թույլտվությունները (այսուհետ` ՍԻԹԵՍ-ի թույլտվություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրվում են ՍԻԹԵՍ-ով և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 2 հավելվածի ձևի:

2.1. ՍԻԹԵՍ-ի թույլտվություն ստանալու հայտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում թղթային տարբերակով կամ նույն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային տարբերակով:

(2.1-ին կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

3. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները տրամադրվում են`

1) նմուշների արտահանման և վերարտահանման համար` առավելագույնը 6 ամիս ժամկետով.

2) շարժական ցուցահանդեսների, կենդանաբանական այգիների և կրկեսների նմուշների արտահանման և վերարտահանման համար` առավելագույնը 36 ամիս ժամկետով.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված նմուշների ներմուծման համար` առավելագույնը 12 ամիս ժամկետով:

3.1. Նմուշների յուրաքանչյուր տեղափոխման համար տրամադրվում է առանձին թույլտվություն:

(3.1-ին կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

 4. Նմուշների տեղափոխման ցանկացած գործունեություն` ներառյալ փոխադրամիջոցներով փոխադրումները, փոխաբեռնման գործընթացները և արտահանող կամ ներմուծող երկրի մաքսային սահմաններով ցանկացած անցկացումները, պետք է ավարտվեն սույն կարգի 3-րդ կետով սահմանված համապատասխան ժամանակահատվածում:

5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետներում չօգտագործված ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները չեղյալ են ճանաչվում և ենթակա են պարտադիր վերադարձման` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

 

II. ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվությունները տրամադրվում են սույն կարգի III գլխով սահմանված պայմաններով և ընթացակարգով:

7. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների արտահանման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա պետությունների քաղաքացիները և օտարերկրյա իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու), Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնում են հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

8. Հայտին կից ներկայացվում են`

1) նմուշի ձեռքբերման (որս, բույսերի հավաք, աճեցում, բուծում, գնում և այլն) օրինականությունը հաստատող փաստաթուղթը (պատճենը).

2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ արտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է.

3) ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշի արտահանման դեպքում` ներմուծման երկրի ազգային կառավարման մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը, եթե այդ երկրի օրենսդրությամբ նման կարգ սահմանված է.

4) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշի արտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը.

5) դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը:

9. Նմուշի ձեռքբերման վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված օրինականությունը հաստատող փաստաթղթեր են համարվում`

1) նմուշի նկատմամբ հայտատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը.

2) նմուշի նկատմամբ արտահանողի լիազորությունը հաստատող փաստաթուղթը.

3) համապատասխան պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տրամադրված կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտների հավաքի կամ մթերման թույլտվության պատճենը, իսկ որսի և բույսերի հավաքի դեպքում` նաև բնօգտագործման վճարի վճարման անդորրագիրը.

4) արհեստական պայմաններում կամ մշակության մեջ նմուշի աճեցումը կամ բուծումը հավաստող փաստաթղթերը,

5) ապրանքի վճարման հաշիվ-ապրանքագիրը.

6) ապրանքի առուվաճառքի պայմանագիրը.

7) իրավասու մարմինների կողմից նմուշի առգրավման վերաբերյալ որոշումը կամ առգրավված նմուշն արտահանող պետությանը վերադարձնելու թույլտվությունը` տրամադրված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

10. Նմուշների արտահանման համար ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները տրամադրվում են գիտական մարմնի կողմից սույն կարգի VIII գլխում սահմանված կարգով տրված դրական եզրակացության առկայության դեպքում` բացառությամբ սույն կարգի 35-րդ կետում սահմանված նմուշների թույլտվությունների տրամադրման դեպքերի:

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող արտահանման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության կամ ներմուծող երկրի հետ 10 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

12. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.

3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.

4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված` արտահանվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է արտահանման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը.

5) հայտում նշված արտահանվող նմուշը ձեռք է բերվել «Բուսական աշխարհի մասին» կամ «Կենդանական աշխարհի մասին» կամ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների խախտմամբ:

 

III. ԱՆԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԾՎԱԾ ԹԱՌԱՓԱԶԳԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

14. Հայտին կից ներկայացվում են`

1) նմուշի նկատմամբ հայտատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (պատճենը).

2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ արտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը.

3) թառափազգիների ձկնկիթների դեպքում` նաև՝

ա. տեղեկություններ այն թառափազգիների ծագման աղբյուրի մասին, որոնցից արտադրվել է ձկնկիթը (բնությունից վերցվածի դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի կամ ՍԻԹԵՍ-ի կողմ չհանդիսացող երկրի կողմից տրամադրված համապատասխան ներմուծման թույլտվության պատճենը, իսկ անազատ պայմաններում բուծվածի դեպքում` դրա բուծումը հավաստող փաստաթղթերը),

բ. տեղեկություններ թառափազգիների խավիարի փաթեթավորման կամ վերափաթեթավորման տարաների պիտակավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված կարգով մակնշման մասին.

4) տեղեկություններ ձկնկիթների քանակության մասին` ըստ թառափազգիների տեսակների կամ դրանց հիբրիդ ձևերի, և դրանց փոխադրման տարաների մասին։

(14-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան արտահանման թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

16. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել մեկ օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների փոխադրման համար սահմանված պահանջներին:

16.1. Անազատ պայմաններում բուծված թառափազգիների կամ դրանց մասերի արտահանման կամ վերաարտահանման ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` առավելագույնը վեց ամսվա ընթացքում ընդհանուր բեռը մասնակի խմբաքանակներով փոխադրելու իրավունքով:

(16.1-ին կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

16.2. Սույն կարգի 16.1-ին կետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառվում են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սույն կարգի 33-րդ կետով սահմանված կարգով հաշվառվել են ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում և ներկայացված հայտում կատարել են նշում առավելագույնը վեց ամսվա ընթացքում ընդհանուր բեռի փոխադրման խմբաքանակների վերաբերյալ:

(16.2-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

16.3. Պարզեցված ընթացակարգով արտահանվող կամ վերաարտահանվող՝ անազատ պայմաններում բուծված թառափազգիների կամ դրանց մասերի ընդհանուր բեռի փոխադրման խմբաքանակները նշվում են ՍԻԹԵՍ-ի թույլտվության 5-րդ կետում:

(16.3-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

 

IV. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

17. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների վերարտահանման թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

18. Հայտին կից ներկայացվում են`

1) տեղեկություններ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար ստացված նախկին թույլտվության մասին.

2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ վերարտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը հանդիսանում է տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունը.

3) ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքում` ներմուծման երկրի ազգային կառավարման մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը, եթե այդ երկրի օրենսդրությամբ նման կարգ սահմանված է.

4) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը.

5) դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի վերարտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը:

19. Նմուշների վերարտահանման համար ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները տրամադրվում են գիտական մարմնի կողմից սույն կարգի VIII գլխով սահմանված կարգով տրված դրական եզրակացության առկայության դեպքում` բացառությամբ սույն կարգի 35-րդ կետով սահմանված նմուշների թույլտվությունների տրամադրման դեպքերի:

20. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող վերարտահանման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության կամ ներմուծող երկրի հետ 10 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

21. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) հայտում նշված նմուշը նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով և սույն կարգով սահմանված ներմուծման պահանջների խախտմամբ, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.

3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին:

 

V. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

22. ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշների ներմուծման թույլտվություններ ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

23. Հայտին կից ներկայացվում է արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ ներմուծումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է:

24. ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշների ներմուծման թույլտվությունները տրամադրվում են գիտական մարմնի կողմից` սույն կարգի VIII գլխով սահմանված կարգով տրված դրական եզրակացության առկայության դեպքում` բացառությամբ սույն կարգի 35-րդ կետով սահմանված նմուշների թույլտվությունների տրամադրման դեպքերի:

25. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող փոխադրման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության արտահանման երկրի հետ 10 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

26. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 23-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.

3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.

4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված ներմուծվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է ներմուծման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը:

 

VI. ՆՄՈՒՇՆԵՐԻ` ԾՈՎԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

27. ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված նմուշները Հայաստանի Հանրապետության տարածք ծովից ներմուծման թույլտվություններ ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի ձևի:

28. Դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի ներմուծման դեպքում հայտին կից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագրի պատճենը:

29. ՍԻԹԵՍ-ի N 1 և 2 հավելվածներում ընդգրկված նմուշների` ծովից ներմուծման թույլտվությունները տրամադրվում են գիտական մարմնի կողմից` սույն կարգի VIII գլխով սահմանված կարգով տրված դրական եզրակացության առկայության դեպքում կամ ՍԻԹԵՍ-ով սահմանված պահանջների համաձայն այլ ազգային գիտական մարմինների, կամ անհրաժեշտության դեպքում միջազգային գիտական մարմինների հետ խորհրդակցելուց հետո:

30. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախատեսվող փոխադրման վերաբերյալ խորհրդակցելով ՍԻԹԵՍ-ի քարտուղարության, արտահանող երկրի հետ 10 օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների մասին:

31. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտում և դրան կից սույն կարգի 27-րդ կետում նշված դեպքերի համար պահանջվող փաստաթուղթը հայտատուի կողմից չի ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

2) հայտում նշված նմուշի` ծովից ներմուծումը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն կամ գիտական մարմինը, կամ այլ ազգային գիտական մարմինը, կամ միջազգային գիտական մարմինը եզրակացություն են տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.

3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.

4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված` ներմուծվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է ծովից ներմուծման համար ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը:

 

VII. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

32. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների, ներկրող ու արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց անվանումների և հասցեների, արտահանված ու ներմուծված նմուշների տեսակների ու քանակի, արտահանման և ներմուծման երկրների անվանումների, հնարավորության դեպքում նաև նմուշների չափսերի և սեռի վերաբերյալ տեղեկությունների գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը վարում է գրանցամատյան (այսուհետ` ՍԻԹԵՍ-ի գրանցամատյան):

33. Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի ձևի:

(33-րդ կետը խմբ. 25.10.12 N 1362-Ն)

33.1. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մասին դիմումին կից ներկայացվում են`

1) քաղաքացիների դեպքում` անձնագրի պատճենը.

2) նմուշի ձեռքբերման վերաբերյալ սույն կարգի 9-րդ կետում նշված օրինականությունը հաստատող փաստաթղթի, կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվության կամ արտահանող երկրի համաձայնության կամ դրանց փոխարինող փաստաթղթերի (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքաուղեկից փաստաթղթեր), կամ ձեռքբերումը հավաստող այլ փաստաթղթերի (նվիրատվություն, կտակ, ժառանգություն և այլն) պատճենները.

3) նմուշի լուսանկարը:

(33.1-ին կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

33.2. Սույն կարգի 33.1-ին կետի համաձայն ներկայացված դիմումն ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, տեղում ուսումնասիրում և 5 օրվա ընթացքում դիմողին գրավոր պատասխանում են ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մասին` նշելով ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում դիմողի հաշվառման համարը, դիմելու ամսաթիվը, գրանցված նմուշների գիտական անվանումը և քանակը, կամ՝ ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման մերժման մասին` հիմնավորելով այն:

(33.2-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

33.3. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում դիմողին կամ նրա կողմից հաշվառման ներկայացված որևէ վայրի կենդանու կամ բույսի գրանցումը մերժվում է, եթե բացակայում են դիմումին կից պահանջվող փաստաթղթերը, կամ եթե դրանցում եղած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

(33.3-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

33.4. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված նմուշների հետ կապված ցանկացած փոփոխության (նմուշի վաճառք, նվիրատվություն, կորուստ, ժառանգում և այլն, իսկ կենդանի վիճակում գտնվող նմուշների դեպքում նաև՝ կենդանիների դեպքում` ծնում, բուծում կամ վերարտադրություն, կամ մահ, բույսերի դեպքում` վերարտադրություն կամ չորացում և այլն) դեպքում իրավաբանական և ֆիզիկական անձինք դրա մասին գրավոր տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

(33.4-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

33.5. Սույն կարգի 33.4-րդ կետով սահմանված կարգով ներկայացված նմուշների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են գրանցամատյանում` դրա մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

(33.5-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

33.6. Սույն կարգի 33.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի պատճենները ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված նմուշների արտահանման կամ վերաարտահանման հայտերին կից ներկայացնելը պարտադիր չէ, եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում կատարվել է հղում ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման համար ներկայացված համապատասխան փաստաթղթին:

(33.6-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

34. ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

 

VIII. ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԾՈՎԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

35. Ս-ի թույլտվությունների տրամադրման նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը խորհրդակցում է գիտական մարմնի հետ` բացառությամբ հետևյալ նմուշների համար ՍԻԹԵՍ-ի թույլտվություններ տրամադրելու դեպքերի`

1) ցուցահանդեսների և թանգարանների, կենդանաբանական այգիների և կրկեսների կազմում առկա նմուշների.

2) որսորդական և ձկնորսական հաղթանշանների և նախակոնվենցիոն նմուշների.

3) անազատ պայմաններում բուծված կենդանիների և արհեստականորեն աճեցված բույսերի նմուշների.

4) ոչ առևտրային նպատակով անձնական կամ տնային օգտագործման առարկաների.

5) գիտնականների կամ գիտական կամ կրթական հաստատությունների միջև փոխանակումների համար նախատեսված նմուշների.

6) ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կողմից արտահանման համար սահմանված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը չգերազանցող նմուշների.

7) Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանվող նմուշների.

8) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշների:

(35-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

36. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտական մարմնի նշանակման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, որն օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերն ու եռօրյա ժամկետում գրավոր ներկայացնում է դրական կամ բացասական եզրակացություն նախատեսված արտահանման, վերարտահանման, ներմուծման կամ ծովից ներմուծման հետ կապված տեսակի գոյատևմանն սպառնացող վտանգի վերաբերյալ:

37. Սույն կարգի 36-րդ կետում նշված ժամկետում եզրակացություն չտրամադրվելու դեպքում գիտական մարմնի եզրակացությունը համարվում է դրական:

 

IX. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

38. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները լրացվում են հայերենով և ՍԻԹԵՍ-ի երեք աշխատանքային լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն) մեկով:

39. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները լրացվում են 4 օրինակից` սույն կարգի 41-րդ կետով սահմանված` լրացման ուղեցույցին համապատասխան, որոնցից երեքի վրա նշվում է «պատճենը» բառը, իսկ մեկի վրա` «բնօրինակ» բառը:

40. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները համարակալվում են` 1-ին և 2-րդ նիշերի համար կիրառելով թույլտվության տրամադրման տարեթվի վերջին երկու թվերը, 3-րդ և 4-րդ նիշերի համար` Հայաստանի Հանրապետության ԻՍՕ-ի կոդի երկու տառերը, իսկ 5-10-րդ նիշերի համար` ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում գրանցման հերթական համարը (օրինակ` 09AM000001):

41. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 2 հավելվածի ձևի`

1) 1-ին կետում լատինատառ նշվում է «V» կամ «X» այն վանդակի մեջ, որը համապատասխանում է տվյալ նմուշի առևտրի համար տրամադրվող փաստաթղթին (արտահանման թույլտվություն, վերարտահանման հավաստագիր, ներմուծման թույլտվություն կամ այլ): Եթե նշվում է «ԱՅԼ» վանդակը, ապա առևտրի տեսակը պետք է հստակ նշել.

2) 2-րդ կետում նշվում է տվյալ փաստաթուղթն ուժի մեջ գտնվելու վերջնաժամկետը (օրը, ամիսը և տարեթիվը): Նմուշների արտահանման և վերարտահանման թույլտվությունները տրամադրվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով, շարժական ցուցահանդեսների, կենդանաբանական այգիների և կրկեսների դեպքում` 36 ամիս ժամկետով, իսկ ներմուծման դեպքում` 12 ամիս ժամկետով.

3) 3-րդ կետում լրացվում է ներմուծողի անունը, ազգանունը և հաշվառման հասցեն.

4) 3-րդ կետի «ա» ենթակետում նշվում է ներմուծող երկրի լրիվ անունը.

5) 4-րդ կետում լրացվում է արտահանողի կամ վերարտահանողի անունը, ազգանունը և հասցեն` նշելով երկրի անունը: Արտահանողի կամ վերարտահանողի ստորագրության բացակայության դեպքում թույլտվությունը վավեր չէ.

6) 5-րդ կետում կարող են հղումներ կատարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ բեռի չափաքանակների վերաբերյալ սահմանված հատուկ պայմաններին.

7) 5-րդ կետի «ա» ենթակետում նշվում է գործարքի նպատակը` օգտագործելով հետևյալ կոդերը.

ա. առևտրային գործարքի դեպքում` T,

բ. կենդանաբանական այգիների դեպքում` Z,

գ. բուսաբանական այգիների դեպքում` G,

դ. կրկեսների և շարժական ցուցահանդեսների դեպքում` Q,

ե. գիտական նպատակների դեպքում` S,

զ. որսորդական հաղթանշանների դեպքում` H,

է. անձնական նպատակների դեպքում` P,

ը. բժշկական` ներառյալ կենսաբժշկական նպատակների դեպքում` M,

թ. կրթական նպատակների դեպքում` E,

ժ. վայրի բնության մեջ կլիմայավարժեցման և վերակլիմայավարժեցման դեպքում` N,

ժա. անազատ պայմաններում բուծման կամ արհեստականորեն աճեցման դեպքում` B,

ժբ. օրենքի հարկադրման (իրավական/դատական) դեպքում` L.

8) 5-րդ կետի «բ» ենթակետում նշվում է 13-րդ կետով նախատեսված պաշտպանական նամականիշի համարը (առկայության դեպքում).

9) 6-րդ կետում նախապես տպագրված է լինում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» բառերը, նախարարության հասցեն և հեռախոսահամարներն ու ֆաքսը.

10) 7-րդ և 8-րդ կետերում նշվում են կենդանու կամ բույսի գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)` լատիներենով (այնպես, ինչպես նշված է ՍԻԹԵՍ-ի հավելվածներում կամ կողմերի խորհրդաժողովի կողմից հավանության արժանացած հղումների ցանկում) և հայերենով` Հայաստանի Հանրապետությունում ընդունված անվանման առկայության դեպքում.

11) 9-րդ կետում հնարավորինս ճշգրիտ նկարագրվում է առևտրի ենթակա նմուշը (կենդանի բույսեր կամ կենդանիներ, մորթիներ, կաշիներ, խրտվիլակներ, գանգեր, մարմնի կտրտված մասեր, եղջյուրներ, ժանիքներ, արյուն, ձկնկիթ, սերմեր, արմատներ, կոճղարմատներ, սոխուկներ, պալարներ, կտրոններ և այլն, ինչպես նաև դրանցից ստացված արտադրանք` արհեստագործական և արվեստի, արդուզարդի և այլ առարկաներ, իսկ կենդանական կենդանի նմուշների համար` հնարավորության դեպքում նաև սեռը և տարիքը): Նմուշի վրա նույնականացման նշանների (դրոշմված, պիտակավորված, օղակավորված և այլն) առկայության դեպքում նկարագրությունը պետք է ներառի նաև նշանների քանակը և տիպը.

12) 10-րդ կետում հռոմեական թվերով նշվում է ՍԻԹԵՍ-ի հավելվածի այն համարը (I, II կամ III) որում գրանցված են տվյալ նմուշի տեսակն ու ծագման աղբյուրը` օգտագործելով հետևյալ կոդերը`

ա. բնությունից վերցված նմուշի դեպքում` W,

բ. անազատ պայմաններում մեծացրած կենդանիների (վերցված՝ որպես ձվեր կամ ոչ հասուն առանձնյակներ վայրի բնությունից, որտեղ դրանց կենսունակ տարիքի ինքնուրույն հասնելու հավանականությունը շատ փոքր է) նմուշների դեպքում` R,

գ. առևտրային նպատակներով ՍԻԹԵՍ-ի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն արտահանվող` N 1 հավելվածում ընդգրկված` անազատ պայմաններում բուծված կենդանիների և N 1 հավելվածում ընդգրկված` արհեստականորեն աճեցված բույսերի, ինչպես նաև դրանց մասերի և ածանցյալների դեպքում` D,

 ե. ՍԻԹԵՍ-ի 7-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն (ոչ առևտրային նպատակներով արհեստականորեն աճեցված ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված բուսատեսակների նմուշներ, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի NN 2 և 3 հավելվածներում ընդգրկված բուսատեսակների նմուշներ) արտահանվող` արհեստականորեն աճեցված բույսերի, ինչպես նաև դրանց մասերի և ածանցյալների դեպքում` A,

զ. ՍԻԹԵՍ-ի 7-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն (ոչ առևտրային նպատակներով ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված` անազատ պայմաններում բուծված կենդանիների տեսակների նմուշներ, ինչպես նաև ՍԻԹԵՍ-ի NN 2 և 3 հավելվածներում ընդգրկված կենդանիների տեսակների նմուշներ) արտահանվող` անազատ պայմաններում բուծված կենդանիների, ինչպես նաև դրանց մասերի և ածանցյալների դեպքում` C,

է. անազատ պայմաններում ծնված կենդանիների (F1 կամ հաջորդ սերնդի), որոնք լիարժեքորեն չեն համապատասխանում «անազատ պայմաններում բուծված» բնորոշմանը, ինչպես նաև դրանց մասերի կամ ածանցյալների դեպքում` F,

ը. անհայտ ծագման աղբյուրով նմուշների դեպքում` U,

թ. առգրավված կամ բռնագրավված նմուշների դեպքում` L,

ժ. նախակոնվենցիոն նմուշների դեպքում` O, որը կարելի է համատեղել ծագման աղբյուրի կոդերի հետ.

13) 11-րդ կետում նշվում են նմուշի քանակը և (կամ) կշիռը.

14) 11-րդ կետի «ա» ենթակետում նշվում են տվյալ տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) արտահանված նմուշների ընդհանուր քանակը` ներառյալ տրամադրվող թույլտվության մեջ նշված քանակությունը, և ընթացիկ տարում այդ նմուշի համար սահմանված չափաքանակը, եթե ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կողմից այն սահմանված է (օրինակ` 500/1000).

15) 12-րդ կետը լրացվում է միայն վերարտահանման դեպքում: Նշվում է ծագման երկիրը (երկիրը, որտեղից նմուշը վերցվել է վայրի բնությունից, բուծվել է անազատ պայմաններում կամ արհեստականորեն աճեցվել է` բացառությամբ այն բուսատեսակների նմուշների, որոնք ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջներից ազատված չեն համարվում: Այսպիսի դեպքերում ծագման երկիր համարվում է այն երկիրը, որի համար նմուշը ՍԻԹԵՍ-ի պահանջներից ազատված չէ): Նշվում են արտահանող երկրի թույլտվության համարը և տալու ամսաթիվը: Եթե ամբողջապես կամ մասամբ տեղեկատվությունը հայտնի չէ, ապա դրա մասին նշվում է 5-րդ կետում.

16) 12-րդ կետի «ա» ենթակետը լրացվում է միայն նախկինում վերարտահանված նմուշների վերարտահանման դեպքում: Լրացվում է նախկինում վերարտահանման երկրի անվանումը, որն այն երկիրն է, որտեղից նմուշը վերարտահանվել է մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը: Նշվում են նաև նախկին վերարտահանող երկրի հավաստագրի համարը և տալու ամսաթիվը: Եթե ամբողջապես կամ մասամբ տեղեկատվությունը հայտնի չէ, ապա դրա մասին նշվում է 5-րդ կետում.

17) 12-րդ կետի «բ» ենթակետում նշվում է անազատ պայմաններում բուծման կամ արհեստականորեն աճեցման գործունեության գրանցման համարը (առկայության դեպքում): «Ձեռքբերման ամսաթիվը» լրացվում է միայն նախակոնվենցիոն նմուշների դեպքում.

18) 13-րդ կետում լրացվում են թույլտվություն տրամադրող պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը: Պաշտոնատար անձի ստորագրությունը և պետական կնիքը պետք է հստակ երևան: Փակցվում է նաև պաշտպանական նամականիշը (եթե այդպիսին սահմանված է).

19) 14-րդ կետը լրացվում է արտահանման կամ վերարտահանման պահին` բեռը ստուգող պատասխանատու անձի կողմից: Պետք է նշվի տվյալ պահին արտահանվող կամ վերարտահանվող նմուշների քանակությունը.

20) 15-րդ կետում լրացվում է փոխադրամիջոցի կամ ինքնաթիռի չվերթի համարը` դրանց առկայության դեպքում.

21) լրացման ոչ ենթակա կետերը նշվում են գծիկով:

(41-րդ կետը խմբ., փոփ. 25.10.12 N 1362-Ն)

 

X. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

42. Սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան լրացված թույլտվությունն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կամ նրա կողմից սահմանված կարգով նշանակված անձի կողմից և վավերացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կամ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից պատվիրված պետական կնիքով:

43. Սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված թույլտվության (հավաստագրի) բնօրինակը և երկու պատճենները հայտատուին են տրամադրվում առձեռն կամ ուղարկվում են փոստով, իսկ մեկ պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում:

44. ՍԻԹԵՍ-ի թույլտվության կորստի կամ պատահաբար, կամ որևէ այլ կերպ ոչնչանալու դեպքերում դրա մասին տեղեկացվում է փոխադրող երկրի ՍԻԹԵՍ-ի կամ այլ իրավասու մարմնին, որից հետո ձևակերպվում է թույլտվության բնօրինակի կրկնակը` միևնույն համարով և ուժի մեջ գտնվելու միևնույն ժամկետով, եթե այդ ժամկետը դեռևս չի սպառվել: Վերջինիս վրա նշվում են «Այս կրկնակը բնօրինակի ճիշտ պատճենն է» բառերը և կրկնակի տրամադրման պատճառը: Թույլտվության կրկնօրինակի ձևակերպման համար հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելը պարտադիր չէ:

45. ՍԻԹԵՍ-ի թույլտվության գործողության ժամկետի սպառման դեպքում ներկայացվում է նոր հայտ:

46. ՍԻԹԵՍ-ի թույլտվության օգտագործումից հետո այն պետք է վերադարձվի ներմուծող երկրի ՍԻԹԵՍ-ի կառավարման մարմին:

(46-րդ կետը խմբ. 25.10.12 N 1362-Ն)

47. ՍԻԹԵՍ-ի թույլտվության տրամադրման ժամկետի խախտումը կամ հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

XI. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

 

48. ՍԻԹԵՍ-ի նմուշների մաքսային ձևակերպումներն իրականացվում են բացառապես ՍԻԹԵՍ-ի թույլտվության առկայության դեպքում:

(48-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

49. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանման, վերաարտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք դրանց ներմուծման և ծովից ներմուծման դեպքերում տեղափոխողը ՍԻԹԵՍ-ի համապատասխան թույլտվությունը ներկայացնում է մաքսային մարմիններ` դրանցում նշված ՍԻԹԵՍ-ի նմուշների մաքսային ձևակերպման համար:

(49-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

50. ՍԻԹԵՍ-ի նմուշների տեսակների յուրաքանչյուր տեղափոխվող բեռի համար պահանջվում է առանձին ՍԻԹԵՍ-ի թույլտվություն՝ բացառությամբ անազատ պայմաններում բուծված թառափազգիների և դրանց մասերի, որոնց համար տրամադրված ՍԻԹԵՍ-ի թույլտվության «5. Հատուկ պայմաններ/Special conditions» կետում նշում է կատարված ընդհանուր բեռի փոխադրման չափաքանակների վերաբերյալ:

(50-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

51. Հայաստանի Հանրապետության տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանման, վերաարտահանման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձը ՍԻԹԵՍ-ի թույլտվության բնօրինակի և երկու պատճենների 14-րդ կետում ստորագրությամբ և կնիքով հաստատում է նմուշի փաստացի տեղափոխումը` նշելով մաքսային անցման կետը, ամսաթիվը և փաստացի տեղափոխվող նմուշների քանակը` ըստ թույլտվության համապատասխան բաժիններում (A, B, C, D) նշված տեսակների անվանումների, իսկ 15-րդ կետում` նաև փոխադրամիջոցի կամ ինքնաթիռի չվերթի համարը:

(51-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

52. Սույն կարգի 51-րդ կետով սահմանված կարգով մաքսային մարմնի կողմից ձևակերպված ՍԻԹԵՍ-ի թույլտվության մեկ պատճենը թույլտվության շրջանակներում վերջին խմբաքանակի մաքսային ձևակերպումների ավարտից հետո պահվում է մաքսային արխիվում, իսկ դրա տեսաներածված պատճենը` փաստացի տեղափոխված նմուշների և դրանց քանակության մասին տեղեկատվության տրամադրման նպատակով մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում էլեկտրոնային տարբերակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

(52-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

53. Յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձնական օգտագործման համար, առանց ՍԻԹԵՍ-ի թույլտվության, Հայաստանի Հանրապետությունից արտահանել 125 գրամից ոչ ավելի թառափազգիների մշակված չբեղմնավորված ձկնկիթ (այսուհետ` թառափազգիների խավիար): Միջազգային փոստային առաքումների միջոցով տեղափոխվող խավիարի յուրաքանչյուր փոխադրվող բեռի համար պահանջվում է ՍԻԹԵՍ-ի առանձին թույլտվություն:

(53-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

54. Թառափազգիների խավիարի արտահանումը կամ վերաարտահանումը, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց վաճառքն իրականացվում են փաթեթավորման տարաների վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված կարգով մակնշման առկայությամբ, որի նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:

(54-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

 

XII. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

55. Հայտատուն տրամադրված թույլտվության մեջ վրիպակներ, տեխնիկական թերություններ հայտնաբերելու կամ հիմնավորված պատճառներով փոփոխությունների անհրաժեշտության դեպքերում դիմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

(55-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

56. ՍԻԹԵՍ-ի թույլտվության մեջ փոփոխություններ կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից` դրանում վրիպակներ, տեխնիկական թերություններ հայտնաբերելու կամ՝ հայտատուի կողմից հիմնավորված պատճառներով ներկայացված դիմումի համաձայն:

(56-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

57. Փոփոխությունները կատարվում են ՍԻԹԵՍ-ի թույլտվության բնօրինակի և 3 պատճենների վրա` դրանք վավերացնելով սույն կարգի 42-րդ կետում նշված անձի ստորագրությամբ ու կնիքով:

(57-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

58. Փոփոխությունների կատարման անհնարինության դեպքում փոփոխման ենթակա ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը սույն կարգի 62-րդ կետում սահմանված միջոցով չեղյալ է ճանաչվում, և տրամադրվում է նոր թույլտվություն` միևնույն համարով և ուժի մեջ գտնվելու միևնույն ժամկետով:

(58-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

 

XIII. ՍԻԹԵՍ-Ի ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

59. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունները կարող են կասեցվել ՍԻԹԵՍ-ի քարտուղարության հանձնարարականով, եթե արտահանումը, վերաարտահանումը, ներմուծումը կամ ծովից ներմուծումն իրականացվում են ՍԻԹԵՍ-ի պահանջների խախտմամբ:

(59-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

60. Կասեցված ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը կարող է վերականգնվել ՍԻԹԵՍ-ի թույլտվության կասեցման պատճառները վերացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

(60-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

61. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը չեղյալ է ճանաչվում թույլտվության կասեցման պատճառները չվերացնելու, ինչպես նաև սույն կարգի 5-րդ և 58-րդ կետերով սահմանված դեպքերում:

(61-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

62. ՍԻԹԵՍ-ի թույլտվությունը չեղյալ է ճանաչվում թույլտվության երկու երեսին խաչաձև գծելու և դրանց վրա չեղյալ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից համապատասխան նշում կատարվելու միջոցով:

(62-րդ կետը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառվելու ՄԱՍԻՆ

 

__________________________________________________________________________________

(իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը և պետական գրանցման համարը, քաղաքացու դեպքում` անունը և ազգանունը) _____________

___________________________________________________________________________________________

Հաշվառման հասցեն_______________________________________________________________________

Հեռախոսահամարը, ֆաքսը _____________________________________________________________________

Էլեկտրոնային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում____________________________________________________________________

 

Խնդրում եմ ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում գրանցել հետևյալ նմուշները՝

 

NN
ը/կ

Նմուշի գիտական անվանումը
(ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)

Նմուշի նկարագիրը (կենդանի բույսեր կամ կենդանիներ, մորթիներ, կաշիներ, խրտվիլակներ, գանգեր, մարմնի կտրտված մասեր, եղջյուրներ, ժանիքներ, արյուն, ձկնկիթ, սերմեր, արմատներ, կոճղարմատներ, սոխուկներ, պալարներ, կտրոններ և այլն, ինչպես նաև դրանցից ստացված արտադրանք` արհեստագործական և արվեստի, արդուզարդի և այլ առարկաներ, իսկ կենդանական կենդանի նմուշների համար` հնարավորության դեպքում՝ նաև սեռը և տարիքը)

Քանակը

Նմուշի ծագման աղբյուրը

Ծագման երկիրը (երկիրը, որտեղից նմուշը վերցվել է վայրի բնությունից, բուծվել է անազատ պայմաններում կամ արհեստականորեն աճեցվել է)

Նմուշի վրա նույնականացման նշանները (դրոշմված, պիտակավորված, օղակավորված և այլն)`(առկայության դեպքում)

Նմուշի ձեռքբերման փաստաթղթի անվանումը և ամիսը, ամսաթիվը

Ծանոթա-
գրություն

հայերեն

լատիներեն

                   
                   
                   
                   

 

Դիմումին կից ներկայացնում եմ ___________________________________________________________________

_______________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________________

Առդիր` ___ թերթ

____ _________ 20  թ.

________________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

(ձևը լրաց. 25.10.12 N 1362-Ն, 08.02.18 N 94-Ն)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 25.10.12 N 1362-Ն, լրաց. 08.02.18 N 94-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) N

PERMIT/CERTIFICATE N

 

«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱ (ՍԻԹԵՍ)

Ներմուծեք նկարագրությունը_518

CONVENTION ONINTERNATIONAL TRADE IN ENDANGERED SPECIES OFWILD FAUNA AND FLORA

1.

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

EXPORT

Բնօրինակ
Original

ՎԵՐԱՐՏԱՀԱՆՈՒՄ

RE-EXPORT

2. Ուժի մեջ է մինչև Valid until

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

IMPORT

ԱՅԼ OTHER

 

3. Ներմուծող (անունը, ազգանունը և հասցեն) Importer (name and address)

 

4. Արտահանող/վերարտահանող (անունը, ազգանունը, հասցեն և երկիրը)
Exporter/re-exporter (name, address and country)

_____________________
(ստորագրությունը)

Signature of the applicant

 

3ա. Ներմուծման երկիրը
Country of import

5. Հատուկ պայմաններ
Special conditions

Կենդանի կենդանիների դեպքում սույն թույլտվությունը (հավաստագիրը) ուժի մեջ է, եթե փոխադրամիջոցը համապատասխանում է փոխադրամիջոցների համար սահմանված CITES-ի ուղեցույցներին կամ օդային փոխադրամիջոցների դեպքում` IATA-ի կենդանի կենդանիների կարգավորումներին

For live animals, this permit or certificate is only valid if the transport conditions conform to the CITES Guidelines for transport or, in the case of air transport, to the IATA Live Animals Regulations

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

 

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան 0010,
Հանրապետության հրապարակ, Կառավարության շենք N 3

MINISTRY OF THE NATURE PROTECTION OF THE REPUBLIC OF ARMENIA

3 Government Bldg. , Republic Sq, Yerevan 0010, Republic of Armenia
Հեռ.//Tel: +(374 10) 580 711; 585 469 Ֆաքս / Fax: +(374 10) 527 952; 585 469; 583 933;

5ա. Գործարքի նպատակը
Purpose of the transaction

 

5բ. Պաշտպանական նամականիշի համարը
Security stamp no.

 

7./8. Բույսի կամ կենդանու գիտական (ցեղը և տեսակները) և սովորական անվանումը
Scientific name (genus and species) and common name of animal or plant

 

 

9.Նմուշի նկարագիրը` ներառյալ նշագրումների կամ համարների առկայությունը (տարիքը, սեռը, եթե կենդանի կենդանի է)
Description of specimens,
including identifying marks or numbers (age/sex if live)

10. Հավելվածի համարը և ծագման աղբյուրը
Appendix no. and source

11. Քանակը (ներառյալ չափի միավորը)
Quantity (including unit)

 

11ա. Ընդամենը արտահանված/ չափաքանակը
Total exported/Quota

 

A

 

7./8.

9.

10.

11.

11ա.

12. Ծագման երկիրը
Country of origin *

Թույլտվության համարը
Permit no.
Ամսաթիվը Date

12ա. Նախկին վերարտահանման երկիրը
Country of last re-export
Հավաստագրի համարը

Certificate no.

 Ամսաթիվը
Date

12բ. Գործունե-ության**
համարը կամ ձեռքբերման*** ամսաթիվը
No. of the operation **
or date of acquisition ***

 

 

 

 

 

 

B

 

7./8.

 

9.

10.

11.

11ա.

12. Ծագման երկիրը
Country of origin *

Թույլտվության համարը
Permit no.
Ամսաթիվը Date

12ա. Նախկին վերարտահանման երկիրը
Country of last re-export
Հավաստագրի համարը

Certificate no.

 Ամսաթիվը
Date

12բ. Գործունեու-թյան**
համարը կամ ձեռքբերման*** ամսաթիվը
No. of the operation **
or date of acquisition ***

 

 

 

 

 

 

C

7./8.

 

9.

10.

11.

11ա.

12. Ծագման երկիրը
Country of origin *

Թույլտվության համարը
Permit no.
Ամսաթիվը Date

12ա. Նախկին վերարտահանման երկիրը
Country of last re-export
Հավաստագրի համարը

Certificate no.

 Ամսաթիվը
Date

12բ. . Գործունեու-թյան**
համարը կամ ձեռքբերման*** ամսաթիվը
No. of the operation **
or date of acquisition ***

 

 

 

 

 

 

D

 

7./8.

 

9.

10.

11.

11ա.

12. Ծագման երկիրը
Country of origin *

Թույլտվության համարը
Permit no.
Ամսաթիվը Date

12ա. Նախկին վերարտահանման երկիրը
Country of last re-export
Հավաստագրի համարը

Certificate no.

 Ամսաթիվը
Date

12բ. . Գործունեու-թյան**
համարը կամ ձեռքբերման*** ամսաթիվը No. of the operation **
or date of acquisition ***

 

 

 

 

 

 

* երկիրը, որտեղից նմուշը բնությունից վերցված է, անազատ պայմաններում բուծված կամ արհեստականորեն աճեցված է (միայն վերարտահանման դեպքերում)
Country in which the specimens were taken from the wild, bred in captivity or artificially propagated (only in case of re-export)
** միայն առևտրային նպատակներով անազատ պայմաններում բուծված կամ արհեստականորեն աճեցված N 1 հավելվածում ներառված տեսակների նմուշների համար
Only for specimens of Appendix-I species bred in captivity or artificially propagated for commercial purposes
*** նախակոնվենցիոն նմուշների համար 
 For pre-Convention specimens

13. Սույն թույլտվությունը (հավաստագիրը) տրված է
This permit/certificate is issued by:

_______

________

_______________________________

(վայրը)
Place

(ամսաթիվը)
Date

(պաշտպանական նամականիշը, ստորագրությունը, պետական կնիքը)
Security stamp, signature and official seal

 

  

14. Արտահանման հաստատում
Export endorsement:
15. Փոխադրամիջոցի կամ ինքնաթիռի չվերթի համարը
Bill of Lading/Air waybill number

Բաժինը
Block

Քանակը
Quantity

 

 

_____________

_______

 ______________

_______________

(արտահանման կայանը)
Port of export

(ամսաթիվը)
Date

(ստորագրությունը)
Signature

(պետական կնիքը և անվանումը)
Official stamp and title

 

A

 

B

 

C

 

D

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) N

CITESERMIT/CERTIFICATE N

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ

 

«ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐՆ ՈՒ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ՎԵՐԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՄ ԾՈՎԻՑ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

__________________________________________________________

(կազմակերպության անվանումը, քաղաքացիների դեպքում` անունը և ազգանունը (հայերեն և անգլերեն)

__________________________________________________________

(հաշվառման հասցեն/գտնվելու վայրը (հայերեն և անգլերեն)

__________________________________________________________

 

Հեռախոսահամարները_____________________________,

Ֆաքսը____________________________

 

Էլեկտրոնային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում__________________________

 

__________________________________________________________

(ներմուծողը/արտահանողը (անունը, ազգանունը և հաշվառման հասցեն` հայերեն և անգլերեն)

__________________________________________________________

 

Հեռախոսահամարները______________________________,

Ֆաքսը________________________________

 

Էլեկտրոնային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում__________________________

 

Փոխադրման պայմանները (լրացվում է կենդանի նմուշի դեպքում) ________________

 

_________________________________________________________

Խնդրում եմ թույլ տալ (նշել X կամ V).

 

Արտահանել

Վերարտահանել

Ներմուծել

 

Այլ/(նշել տեսակը)

 

 

_________________________________________________________

(կենդանու կամ բույսի գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)` լատիներեն (այնպես, ինչպես նշված է ՍԻԹԵՍ-ի հավելվածներում կամ կողմերի խորհրդաժողովի կողմից հավանության արժանացած հղումների ցանկում) և հայերեն` Հայաստանի Հանրապետությունում ընդունված անվանման առկայության դեպքում)

_________________________________________________________

(նմուշի նկարագիրը (կենդանի բույսեր կամ կենդանիներ, մորթիներ, կաշիներ, խրտվիլակներ, գանգեր, մարմնի կտրտված մասեր, եղջյուրներ, ժանիքներ, արյուն, ձկնկիթ, սերմեր, արմատներ, կոճղարմատներ, սոխուկներ, պալարներ, կտրոններ և այլն, ինչպես նաև դրանցից ստացված արտադրանք` արհեստագործական և արվեստի, արդուզարդի և այլ առարկաներ, իսկ կենդանական կենդանի նմուշների համար` հնարավորության դեպքում նաև սեռը և տարիքը)

_________________________________________________________

(նմուշի վրա նույնականացման նշանները (դրոշմված, պիտակավորված, օղակավորված և այլն) քանակը և տիպը (առկայության դեպքում)

_________________________________________________________

(նմուշի քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

Նմուշի ծագումը_______________________________________________

(բնությունից վերցված կամ անազատ պայմաններում բուծված կամ արհեստականորեն աճեցված, այլ երկրից ներմուծված (ծագման երկրի անվանումը, վերջին արտահանման թույլտվության համարը և տալու ամսաթիվը), առգրավված, գնված, նվեր կամ ժառանգություն ստացված և այլն)

__________________________________________________________

__________________________________________________________

 

Արտահանման, վերարտահանման, ներմուծման և ծովից ներմուծման նպատակը (նշել).

 

առևտրային գործարք

T

փոխանակում կենդանաբանական այգիների միջև

Z

փոխանակում բուսաբանական այգիների միջև

 

G

 

գիտական փոխանակում

S

որսորդական հաղթանշանների փոխադրում

H

կրկեսների և շարժական ցուցահանդեսների փոխադրում

Q

անձնական սեփականություն հանդիսացող կենդանական կամ բուսական ծագման նմուշների փոխադրում

P

բժշկական` ներառյալ կենսաբժշկական ուսումնասիրությունների նպատակներով նմուշների փոխադրում

 

 

 

M

 

 

կրթական և լուսավորչական նպատակներով նմուշների փոխադրում

E

փոխադրում վայրի բնության մեջ կլիմայավարժեցման և վերակլիմայա-վարժեցման համար

N

փոխադրում անազատ պայմաններում բազմացման և արհեստական պայմաններում աճեցման համար

 

B

 

 

փոխադրում օրենքի հարկադրման (իրավական/դա-տական) դեպքում

L

 

 

Արտահանման, վերարտահանման, ներմուծման կամ ծովից ներմուծման համար նախատեսված ժամկետը, մաքսային կետը և փոխադրամիջոցը ____________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

Կենդանի նմուշների փոխադրումն իրականացվելու է կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով սահմանված պահանջներին կամ շուտ փչացող բեռների կանոններին համապատասխան կամ օդային փոխադրամիջոցների դեպքում` IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման կանոններին համապատասխան ____________ 
(բեռնարկղի տիպը)

_________________________________________________________

_________________________________________________________

Հայտին կից ներկայացնում եմ` ______________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

 

_____________

____________________

(ամիսը, ամսաթիվը)

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

(հավելվածը լրաց. 08.02.18 N 94-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐՆ ՈՒ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հայտատուի հայեցողությամբ` ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացնելու պայմանների հետ կապված հարաբերությունները:

 2. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 3 հավելվածի հայտի ձևի էլեկտրոնային տարբերակը և նույն որոշման N 1 հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 6-րդ գլուխներով սահմանված հայտերին կից պահանջվող համապատասխան փաստաթղթերի ցանկը տեղադրում է նախարարության պաշտոնական կայքում` www.mnp.am:

3. Հայտատուն կարող է լրացված և ստորագրված հայտի ու դրան համապատասխան պահանջվող կից փաստաթղթերի տեսաներածված պատճենները ներկայացնել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեով` min _ ecology@mnp.am:

4. Նախարարության աշխատակազմի քարտուղարությունն էլեկտրոնային հայտն ստանալուն պես մուտքագրում ու ծանուցագիրն ուղարկում է հայտատուի էլեկտրոնային հասցեով, նաև դրա մասին ծանուցում է հեռախոսով:

5. Նախարարությունը ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների նպատակահարմարությունը որոշելու անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 1 հավելվածով ամրագրված դեպքերում էլեկտրոնային հայտը և դրան կից փաստաթղթերն ուղարկում է գիտական մարմին (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության և կենդանաբանության ինստիտուտներ)՝ նախատեսվող փոխադրման հետ կապված կենդանական կամ բուսական տեսակի գոյատևմանն սպառնացող վտանգի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

6. Գիտական մարմինը եռօրյա ժամկետում իր կողմից ձևակերպված և ստորագրված եզրակացությունն ուղարկում է նախարարություն` min _ ecology@mnp.am պաշտոնական էլեկտրոնային հասցեով ուղարկելու կամ թղթային տարբերակով նախարարություն ուղարկելու միջոցով:

7. Հայտը մուտքագրվելուց հետո ութօրյա ժամկետում, ներառյալ գիտական մարմնի եզրակացության տրամադրման ժամկետը, իսկ անազատ պայմաններում բուծված թառափազգիների դեպքում` եռօրյա ժամկետում հայտատուին էլեկտրոնային փոստով տեղեկացվում է հայտն ընդունելու կամ մերժելու մասին:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետներից հետո երկօրյա ժամկետում նախարարությունը հայտատուին է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով լրացված, ստորագրված և կնքված համապատասխան թույլտվության թղթային կամ էլեկտրոնային տարբերակները, իսկ մերժման դեպքում` պատասխան գրությունը:

9. Սույն կարգով սահմանված էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացվել նաև ՍԻԹԵՍ-ի թույլտվության կորստի կամ պատահաբար ոչնչանալու դեպքում թույլտվության բնօրինակի կրկնօրինակ ստանալու մասին հայտը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 1 հավելվածի 44-րդ կետով սահմանված պահանջների:

 

(հավելվածը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԱՌԱՓԱԶԳԻՆԵՐԻ ԽԱՎԻԱՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և վերաարտահանվող թառափազգիների խավիարի փաթեթավորման տարաների մակնշման պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Թառափազգիների խավիարի փաթեթավորման տարաների մակնշումը հնարավորություն է տալիս նույնականացնելու խավիար արտադրողին և խավիարի խմբաքանակը:

3. Մակնշման ենթակա են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված, անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող թառափազգիների խավիարի հետ անմիջական շփվող տարաները (այսուհետ` առաջնային տարաներ).

2) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և վերաարտահանվող թառափազգիների խավիարի առաջնային տարաները (ապակե կամ մետաղյա բանկաներ կամ տուփեր) և այն տարաները, որոնց տեղադրվում են առաջնային տարաները (այսուհետ` երկրորդային տարաներ):

4. Թառափազգիների խավիարի տարաների մակնշումն ապահովում են Հայաստանի Հանրապետության տարածքում թառափազգիների խավիար արտադրող (փաթեթավորող) և վերափաթեթավորող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

5. Մակնշվածքը պետք է լինի երևացող, ընթեռնելի և չջնջվող: Տարաները բացելու դեպքում մակնշվածքը պետք է վնասվի:

 

II. ՄԱԿՆՇՎԱԾՔԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված, անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող թառափազգիների խավիարի առաջնային տարաների մակնշվածքը պետք է առնվազն ներառի՝

1) թառափազգիների թառափի տեսակի ստանդարտ կոդը` համաձայն սույն կարգի աղյուսակի (օրինակ, թառափ սիբիրյան տեսակից ստացված խավիարի դեպքում` BAE).

2) այն թառափազգիների ծագման աղբյուրի կոդը, որոնցից ստացվել է խավիարը (անազատ պայմաններում բուծված թառափազգիների դեպքում` C, բնությունից վերցվածի դեպքում` W).

3) Հայաստանի Հանրապետության ԻՍՕ-ի կոդի երկու տառերը (AM).

4) խավիարի արտադրման տարեթիվը.

5) ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում թառափազգիների խավիար արտադրողի գրանցման համարը (xxxx).

6) թառափազգիների խավիարի խմբաքանակի (միևնույն ձևով արտադրված, նույն ձևով մշակված, նույն տիպի տարաներով (ապակե կամ մետաղյա բանկաներ կամ տուփեր), միևնույն արտադրողի, միևնույն փաթեթավորողի թառափազգիների խավիարի որոշակի քանակ) նույնականացման համարը (yyyy).

7) սույն կետի 4-6-րդ ենթակետերով սահմանված նիշերն իրարից առանձնացվում են շեղագծերով (օրինակ, BAE/C/AM/2011/xxxx/yyyy):

7. Եթե վերափաթեթավորում չի կատարվել, ապա թառափազգիների խավիարի առաջնային տարաների մակնշվածքը նույնությամբ պահպանվում է նաև անմաքս առևտրի խանութներում և Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի, արտահանման կամ վերաարտահանման դեպքում:

8. Վերափաթեթավորման դեպքում մակնշվածքը պետք է ապահովի վերափաթեթավորող իրավաբանական կամ ֆիզիկական անձը` այն առաջնային տարաների վրա, որում վերափաթեթավորվել է խավիարը:

9. Վերափաթեթավորված խավիարի տարաների մակնշվածքը պետք է առնվազն ներառի՝

1) թառափի տեսակի ստանդարտ կոդը` համաձայն սույն կարգի աղյուսակի (օրինակ, թառափ ռուսական տեսակից ստացված խավիարի դեպքում` GUE).

2) այն թառափազգիների ծագման աղբյուրի կոդը, որից ստացվել է խավիարը (անազատ պայմաններում բուծված թառափազգիների դեպքում` C, բնությունից վերցվածի դեպքում` W).

3) խավիարի արտադրման երկրի ԻՍՕ-ի կոդի երկու տառերը (օրինակ, RU).

4) խավիարի վերափաթեթավորման տարեթիվը.

5) Հայաստանի Հանրապետության ԻՍՕ-ի կոդի երկու տառերը, եթե այն արտադրվել է այլ երկրում.

6) վերափաթեթավորող իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում գրանցման համարը (wwww).

7) թառափազգիների խավիարի խմբաքանակի (միևնույն ձևով արտադրված, նույն ձևով մշակված, նույն տիպի տարաներով (ապակե կամ մետաղյա բանկաներ կամ տուփեր), միևնույն արտադրողի, միևնույն ներմուծողի, միևնույն ստացողի, միևնույն վերափաթեթավորողի թառափազգիների խավիարի որոշակի քանակ) նույնականացման համարը (zzzz), կամ արտահանման կամ վերաարտահանման ՍԻԹԵՍ-ի թույլտվության (հավաստագրի) համարը.

8) սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված նիշերն իրարից առանձնացվում են մեջտեղի գծիկով, իսկ մնացած նիշերը` շեղագծերով (օրինակ, GUE/W/RU/ /2012/AM-wwww/zzzz):

10. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանվում է վերափաթեթավորման չենթարկված թառափազգիների խավիարը, ապա դրանց առաջնային տարաների վրա պահպանվում է թառափազգիների խավիար արտահանող կամ վերաարտահանող երկրի համապատասխան մակնշվածքը:

11. Թառափազգիների խավիարի խմբաքանակի համարի կառուցվածքը որոշում է արտադրող կամ փաթեթավորող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

12. Երկրորդային տարաների մակնշվածքը ներառում է նաև դրանում տեղադրված առաջնային տարաների թվի և թառափազգիների խավիարի ընդհանուր կշռի մասին տեղեկությունները:

13. Մակնշվածքի տեղեկությունները նույնությամբ պետք է նշված լինեն թառափազգիների խավիարի արտահանման կամ վերաարտահանման ՍԻԹԵՍ-ի թույլտվություններում և տվյալ արտադրանքի ապրանքաուղեկից փաստաթղթերում:

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Աղյուսակ

 

ԹԱՌԱՓԱԶԳԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ԵՎ ԽԱՌԸ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿՈԴԵՐԸ

NN
ը/կ

Տեսակը

Կոդը

1.

Թառափ սիբիրյան

Acipenser baerii

BAE

2.

Թառափ բայկալյան

Acipenser baerii baicalensis

BAI

3.

Թառափ կարճաքիթ

Acipenser brevirostrum

BVI

4.

Թառափ կորեական

Acipenser dabryanus

DAB

5.

Լճաթառափ

Acipenser fulvescens

FUL

6.

Թառափ ռուսական

Acipenser gueldenstaedtii

GUE

7.

Թառափ կանաչ

Acipenser medirostris

MED

8.

Թառափ սախալինյան

Acipenser mikadoi

MIK

9.

Թառափ ադրիատիկ (իտալական)

Acipenser naccarii

NAC

10.

Փշաթառափ

Acipenser nudiventris

NUD

11.

Թառափ սրաքիթ (ատլանտյան)

Acipenser oxyrhynchus

OXY

12.

Թառափ մեքսիկական ծոցի

Acipenser oxyrhynchus desotoi

DES

13.

Թառափ պարսկական

Acipenser persicus

PER

14.

Ստերլետ

Acipenser ruthenus

RUT

15.

Թառափ ամուրյան

Acipenser schrencki

SCH

16.

Թառափ չինական

Acipenser sinensis

SIN

17.

Սևրյուգա

Acipenser stellatus

STE

18.

Թառափ սովորական

Acipenser sturio

STU

19.

Թառափ սպիտակ

Acipenser transmontanus

TRA

20.

Կալուգա

Huso dauricus

DAU

21.

Բելուգա

Huso huso

HUS

22.

Թիաքիթ ամերիկյան

Polyodon spathula

SPA

23.

Թիաքիթ չինական

Psephurus gladius

GLA

24.

Կեղծբահաքիթ սիրդարյան

Pseudoscaphirhynchus fedtschenkoi

FED

25.

Փոքր կեղծբահաքիթ ամուրդարյան

Pseudoscaphirhynchus hermanni

HER

26.

Մեծ կեղծբահաքիթ ամուրդարյան

Pseudoscaphirhynchus kaufmanni

KAU

27.

Բահաքիթ սպիտակ

Scaphirhynchus albus

ALB

28.

Բահաքիթ սովորական

Scaphirhynchus platorynchus

PLA

29.

Բահաքիթ Սուտտկուզիի

Scaphirhynchus suttkusi

SUS

30.

Խառը տեսակներ (բացառապես
«մամլած» խավիարի համար)

 

MIX

31.

Հիբրիդներ (արուի տեսակի կոդը
Х էգի տեսակի կոդը)

 

YYYxXXX

(հավելվածը լրաց. 25.10.12 N 1362-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.08.2019, N 1158-Ն 23.09.2019, N 1281-Ն
08.02.2018, N 94-Ն 24.02.2018, N 1281-Ն
25.10.2012, N 1362-Ն 24.11.2012, N 1281-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան