Գլխավոր տեղեկություն
Номер
N 83-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2018-05.08.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.02.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.02.2018
Дата вступления в силу
07.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2018 թվականի N 83-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը՝ 3264.93 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 237 483 723 դրամ կադաստրային արժեքով, օժանդակ շինությունը՝ 13.5 քառ. մետր մակերեսով, 1 410 363 դրամ կադաստրային արժեքով, կաթսայատունը՝ 13.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2 356 289 դրամ կադաստրային արժեքով, և 0.33164 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝ N 19052015-01-0080), Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը՝ 862.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 53 898 449 դրամ կադաստրային արժեքով, կաթսայատունը՝ 48.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2 851 988 դրամ կադաստրային արժեքով, օժանդակ շինությունը՝ 30 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 1 769 672 դրամ կադաստրային արժեքով, և 0.2582 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝ N 07062013-01-0005) նվիրաբերել Երևանի համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և (կամ) արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրերի կնքումը` պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Երևանի համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 6

Երևան