ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2018 թվականի N 297-Ա
«ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԵՆԹԱՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) շրջանակներում 2018 թվականի փետրվարի 15-ին կնքված ենթավարկային պայմանագրով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ենթավարկի հիմնական գումարի, հաշվարկված տոկոսագումարների, միջնորդավճարի, հանձնավճարի և վերաձևակերպման վճարումների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգել 2 տարի ժամկետով՝ մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը.
2) սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված վարկային պարտավորությունների գծով հաշվարկված տոկոսագումարները կապիտալիզացվում են, և այդ գումարները վարկառուների կողմից ենթակա են վճարման՝ հավասարաչափ, կիսամյակային կտրվածքով` վարկի հիմնական գումարի մարման հետ միասին՝ սկսած 2020 թվականի ապրիլի 16-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 16-ը.
3) վարկառուի հետ կնքված ենթավարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ` վերահաշվարկելով վարկային պարտավորությունները՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2023, N 855-Ա | 02.06.2023, N 297-Ա | |
29.04.2021, N 664-Ա | 30.04.2021, N 297-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|