ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2018 թվականի N 53-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Միջազգային զարգացման ընկերակցության համաձայնագրի հոդվածների 3-րդ հոդվածի 1-ին բաժնի «գ» կետի, ինչպես նաև Միջազգային զարգացման ընկերակցության կառավարիչների խորհրդի 2014 թվականի մայիսի 5-ի «Ռեսուրսների ավելացում. տասնյոթերորդ համալրման մասին» N 234 որոշման 2-րդ պարբերության պայմաններով ու դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնյոթերորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնյոթերորդ համալրման շրջանակներում`
1) ստորագրել Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքը՝ համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ թողարկելու միջոցով կամ կանխիկ եղանակով՝ համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
2018 թ. հունվարի 25 Երևան |
Հավելված |
Միջազգային զարգացման ընկերակցություն Ռեսուրսների ավելացում. տասնյոթերորդ համալրում
Հ ա ն ձ ն ա ռ ու թ յ ա ն գ ո ր ծ ի ք
Սույնով հղում է կատարվում «Ռեսուրսների ավելացում. տասնյոթերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության կառավարիչների խորհրդի N 234 որոշմանը (որոշում), որն ընդունվել է 2014 թվականի մայիսի 5-ին:
Համաձայն որոշման 2-րդ պարբերության՝ սույնով Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է ընկերակցությանը, որ այն կիրականացնի իրեն լիազորված բաժանորդագրումը՝ 7,799,995 դրամ գումարի չափով՝ որոշման դրույթներին համապատասխան:
_________________________ (ամսաթիվը) |
______________________________________________ (անունը և պաշտոնը) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|