Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-228-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (20.09.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.09.19/46(920) Հոդ.1029
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
12.09.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.09.2012
Дата вступления в силу
20.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝

1) 13-րդ կետի 1.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 16-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչին,» բառերը.

3) 16-րդ կետից հետո լրացնել 16.1-րդ կետ՝

«16.1. ՀՀ Նախագահը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները կարող է վերապահել ՀՀ Նախագահի աշխատակազմի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի:».

4) 21.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 1.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 12

Երևան

ՆՀ-228-Ն