Գլխավոր տեղեկություն
Номер
N 319-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.04/27(1385) Հոդ.517
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2018
Дата вступления в силу
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 319-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» N 580-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետից հանել «հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ՝ մինչև 50 քառ. մետր սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների)» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 30

Երևան