Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 295-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.02.01/3(606) Հոդ.17
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.12.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.12.2017
Дата вступления в силу
11.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 դեկտեմբերի 2017 թ.

թիվ 295-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդրումային ընկերությունների նորմատիվներին առնչվող հասկացությունները համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 71-րդ հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) Կանոնակարգի Հավելված 1-ի 16-րդ կետը «փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե որպես ապահովվածություն հանդես է գալիս տվյալ ներդրումային ընկերության կողմից թողարկված և կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտատոմսը, ապա պահանջի ապահովված մասը ստանում է 0% ռիսկի կշիռ, ընդ որում՝ պահանջի ապահովված մասը հաշվարկվում է պարտատոմսի տվյալ օրվա շուկայական գնի հիման վրա:»,

3) Կանոնակարգի Հավելված 2-ի.

ա. 2-րդ, 16-րդ, 45-րդ կետերում բոլոր «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,

բ. 16-րդ կետում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. դեկտեմբերի 28

Երևան