Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-299-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (24.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.23/63(866) Հոդ.1565
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
12.11.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.11.2011
Дата вступления в силу
24.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԵՀՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԵՎ ԱՊԱԳԱ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2011 թվականի հոկտեմբերի 17-ին և 2011 թվականի հոկտեմբերի 5-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 12

Երևան

ՆՀ-299-Ն