Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.01.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2018
Дата вступления в силу
20.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2018 թվականի N 22-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի փետրվարի 1-2-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Ալմաթիի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Արամ Արարատյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Ալեքսանյանինը, Արմեն Մարտիրոսյանինը և Գևորգ Հակոբյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապե-տության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը, Էմիլ Տարասյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Արտակ Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Ներսիսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Թվային Հայաստան» հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի փետրվարի 1-ին՝ Երևան-Ալմաթի, իսկ 2018 փետրվարի 2-ին՝ Ալմաթի-Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. հունվարի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունվարի 19-ի N 22-Ա
որոշման

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-2-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Կարապետյան

- ՀՀ վարչապետ

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Է. Տարասյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (01.02.2018 թ.-03.02.2018 թ.)

   

Ա. Սահակյան

- ՂՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Ա. Արարատյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

   

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար

   

Է. Ներսիսյան

- «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ, 01. 02.2018 թ. - 03.02.2018 թ.)

   

Լ. Մինասյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

   

Ա. Նաջարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

   

Ա. Աղաջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ (27.01.2018 թ. - 02.02.2018 թ.)

   

Ա. Կարապետյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական ներկայացուցչությունների բաժնի առաջին քարտուղար (27.01.2018 թ. - 02.02.2018 թ.)

   

Ա. Շահինյան

- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»ՊՈԱԿ-ի օպերատոր

   

Տ. Մեհրաբյան

- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

   

Ա. Ալեքսանյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

   

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

   

Գ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության
աշխատող (27.01.2018 թ. - 02.02.2018 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան