Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.24/5(1363) Հոդ.61
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2018
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.01.2018
Дата вступления в силу
03.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2018 թվականի N 9-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Ոստիկան» և «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների, ինչպես նաև դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումների ցանկը սահմանելու մասին» N 13-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները՝ համաձայն հավելվածի:».

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 2.1-ին կետերը.

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան


2018 թ. հունվարի 12
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունվարի 11-ի N 9-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 10-ի N 13-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունները

Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները

Առավելագույն տարիքային սահմանափա-կումը

1

2

3

4

5

1.

Իրավաբանական ծառայության պաշտոններ

իրավագիտություն

առնվազն բակալավր

40

2.

Ֆինանսական ծառայության պաշտոններ

Տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և հարկում, շուկայագիտություն (մարքեթինգ), իրավագիտություն, ագրոէկոնոմիկա, ագրոբիզնես, մաթեմատիկա, ֆինանսական մաթեմատիկա

առնվազն բակալավր

40

3.

Ներքին աուդիտի ծառայության պաշտոններ

Տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ, շուկայագիտություն (մարքեթինգ), վիճակագրություն, տեղեկատվական համակարգեր, հաշվապահական հաշվառում և հարկում, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), ճարտարապետություն, շինարարություն, իրավագիտություն

առնվազն բակալավր

40

4.

Տնտեսական ծառայության պաշտոններ

Տնտեսագիտություն, կառավարում, շուկայագիտություն (մարքեթինգ), մեքենագիտություն, ճարտարապետություն, շինարարություն, տրանսպորտային համակարգեր, իրավագիտություն, տրանսպորտային մեքենաշինություն, քաղաքային տնտեսություն, դիզայն, կենսագործունեության անվտանգություն, էներգետիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, ավտոմատացում, տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա

առնվազն բակալավր

40

5.

Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող, օպերատիվ-տեղեկատվական վերլուծության ծառայության պաշտոններ

մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), էլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա, տեղեկատվական համակարգեր, ֆիզիկա, ֆինանսական մաթեմատիկա, ռադիոտեխնիկա և կապ, ավտոմատացում, արխիվավարություն, վիճակագրություն, ծրագրային ճարտարագիտություն, համակարգչային ճարտարագիտություն,իրավագիտություն

առնվազն բակալավր

40

6.

Փորձաքրեագիտական ծառայության պաշտոններ

իրավագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն, կառավարում, հաշվապահական հաշվառում և հարկում, կենսաբանություն, քիմիական տեխնոլոգիա, ֆարմացիա, պարենամթերքի տեխնոլոգիա, անասնաբուժություն, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), տրանսպորտային մեքենաշինություն և նյութերի մշակում, տրանսպորտային համակարգեր, գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ, փիլիսոփայություն, հոգեբանություն, հայոց լեզու և գրականություն, լեզվաբանություն, մեքենագիտություն, կերպարվեստ, մշակութաբանություն, արվեստի տեսություն և պատմություն, ֆինանսներ, շուկայագիտություն (մարքեթինգ), շինարարություն, կենսաֆիզիկա, կենսաքիմիա, տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա

առնվազն բակալավր

40

7.

Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության պաշտոններ

ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա, տեղեկատվական անվտանգություն, տեղեկատվական համակարգեր, մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկա, ֆինանսական մաթեմատիկա, ավտոմատացում, կառավարում,
իրավագիտություն, ծրագրային ճարտարագիտություն, համակարգչային ճարտարագիտություն, մեխանիկա

առնվազն բակալավր

40

8.

Հասարակայնության հետ կապի և լրատվական ծառայության պաշտոններ

իրավագիտություն, լրագրություն, հասարակայնության հետ կապեր, հայոց լեզու և գրականություն, կինոարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լեզվաբանություն, տեղեկատվական անվտանգություն, դիզայն, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա և կապ, տեսալսողական արվեստ, մեդիաարվեստ, արվեստի տեսություն և պատմություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, վիճակագրություն

առնվազն բակալավր

40

9.

Բժշկական ծառայության պաշտոններ

բուժական գործ, բուժական գործ զինված ուժերում, ստոմատոլոգիա, կենսաքիմիա, հանրային առողջություն և առողջապահություն

առնվազն հետբուհական կրթություն (կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա)

40

ֆարմացիա, հոգեբանություն

առնվազն բակալավր

10.

Պրոֆեսորադասախոսա-
կան և կրթական գործընթացի կազմակերպման ծառայության պաշտոններ

ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլաններով նախատեսված առարկաներին համապատասխանող մասնագիտություններ, կրթական գիտություններ

առնվազն մագիստրոս կամ դիպլոմավորված մասնագետ

40

Ոստիկանության կրտսեր խումբ

11.

Բժշկական ծառայության պաշտոններ

քույրական գործ

առնվազն արհեստավոր

40

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան