Գլխավոր տեղեկություն
Номер
N 300-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.12.2017-28.12.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.03.2016
Дата вступления в силу
30.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2016 թվականի N 300-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 25-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 28.12.17 N 1723-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 24-ի N 300-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման (արտահանման) երկիրը

Արժեքը
(դրամ)

1.

5608

Ձկնաբուծական ցանց

կգ

2400

--/ԵՄ

86,400,000

2.

3926

Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԵ սալիկներ

կգ

1500

--/ԵՄ

41,000,000

3.

9507

Ուռկան

հատ

10

--/ԵՄ

750,000

4.

7316

Խարիսխ

կգ

52000

Չինաստան/ԵՄ

33,600,000

5.

7315

Մետաղական շղթա

կգ

54500

--/ԵՄ

56,000,000

6.

7318

Մետաղական ներպտուտակային ամրակ

կգ

2500

--/ԵՄ

18,000,000

7.

7326

Մետաղական ամրակներ

կգ

3100

--/ԵՄ

32,200,000

8.

8907

Ազդալողաններ

հատ

80

--/ԵՄ

15,000,000

9.

8907

Ազդալողաններ` գնդերի տեսքով

հատ

30

--/ԵՄ

550,000

10.

5607

Պարան

կգ

12000

ՄԱԷ/ԵՄ

20,300,000

11.

7315

Մետաղական, եռակցված կապերով շղթա

կգ

58000

Չինաստան/ԵՄ/ՌԴ

20,000,000

12.

7318

Մետաղական ամրացնող օղակներ

կգ

55000

Չինաստան/ԵՄ

12,400,000

13.

8479

Տեսակավորման սարքավորում

հատ

2

--

30,000,000

14.

8479

Կերակրման սարքավորում

հատ

2

--

50,000,000

15.

6204

Արտահագուստ

հատ

20

--

3,000,000

16.

6401

Կոշիկներ

զույգ

20

--

1,500,000

17.

6116

Ձեռնոցներ

զույգ

20

--

100,000

18.

4015

Ձեռնոցներ

զույգ

20

--

100,000

19.

2309

Ձկան կեր

կգ

350 000

--

400,000,000

20.

3917

Պոլիէթիլենե խողովակներ

կգ

400

--

120,000,000

21.

8901

Լաստանավ

հատ

2

--

25,000,000

22.

8903

Մոտորանավակ

հատ

1

--

20,000,000

23.

8502

Հոսանքի գեներատոր

հատ

1

--

25,000,000

24.

8502

Հոսանքի գեներատոր

հատ

1

--

5,000,000

25.

8907

Լողացող կոնստրուկցիա

հատ

1

--

20,000,000

26.

8907

Պոնտոն (տախտակամած) բետոնից

հատ

2

--

20,000,000

27.

8907

Կառամատույց

հատ

2

--

10,000,000

28.

9406

Տնակ՝ փայտե, հավաքովի

կգ

100000

--

40,000,000

29.

8703

Ավտոմեքենա

հատ

1

--

25,000,000

 Ընդամենը

1,130,900,000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2018, N 1541-Ա 28.12.2018, N 300-Ա
28.12.2017, N 1723-Ա 30.12.2017, N 300-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան