ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Սարգսյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մելքոնյան |
- |
ԵՊՀ-ի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Ջ. Եսայան |
- |
ԵՊՀ-ի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) |
Գ. Բադալյան |
- |
ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ) |
Լ. Միրզոյան |
- |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Յու. Վարյան |
- |
«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի |
Լ. Մանուկյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու (հանձնաժողովի քարտուղար) |
Ա. Գիլոյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Մ. Հովյան |
- | ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի տեղակալ |
(հավելվածը փոփ., լրաց. 25.08.11 N 1217-Ա, փոփ. 11.09.14 N 959-Ա, 28.12.17 N 1713-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Գ. Գագյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2024, N 1106-Ա | 19.07.2024, N 1258-Ա | |
02.04.2020, N 431-Ա | 04.04.2020, N 1258-Ա | |
11.07.2019, N 870-Ա | 17.07.2019, N 1258-Ա | |
28.12.2017, N 1713-Ա | 30.12.2017, N 1258-Ա | |
11.09.2014, N 959-Ա | 18.09.2014, N 1258-Ա | |
25.08.2011, N 1217-Ա | 30.08.2011, N 1258-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|