Գլխավոր տեղեկություն
Номер
N 1556-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.12.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
30.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2017 թվականի N 1556-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
դեկտեմբերի 29-ի N 1556-Ա
որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

NN
ը/կ

Իրավական հատվածը

Վերջնաժամկետը

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

1

2

3

4

5

1.

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրման հնարավորության ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծրագրային համակարգի հետ և կատարման ժամկետի սահմանում

2018 թ.
հունվարի 3-րդ տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն
(համաձայնությամբ)

2.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցանկի (այդ թվում՝ վավերապայմանների) ստացում և բիզնես ռեգիստրի ներմուծում էլեկտրոնային առողջապահական համակարգ

2018 թ.
փետրվարի 3-րդ տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր (համաձայնությամբ)

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ

3.

Բժշկական միջազգային ստանդարտների ներդրում

2018 թ.
մարտի 1-ին տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր
(համաձայնությամբ)

4.

էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրում շտապօգնության կենտրոնական դիսպետչերական ղեկավարման ծրագրային համակարգի հետ

2018 թ.
մարտի 3-րդ տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր (համաձայնությամբ)

5.

Մարզային շտապօգնության կենտրոնական դիսպետչերական ղեկավարման ծրագրային համակարգի ինտեգրում էլեկտրոնային առողջապահական համակարգին

2018 թ.
մարտի 3-րդ տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր
(համաձայնությամբ)

6.

Պետական բժշկական կազմակերպությունների միջև ներքին ցանցի նախագծում և ստեղծում

2018 թ.
ապրիլի 3-րդ տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

7.

էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրում ՀՀ ապահովագրական ընկերություններին

2018 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ

էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր
(համաձայնությամբ)

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

8.

ՀՀ առողջապահության առկա ծրագրային այլ համակարգերի, շտեմարանների գույքագրում

2018 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

9.

էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրում ՀՀ-ում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում

2018 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

10.

Պետական բժշկական կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության գնահատում, ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքի նախագծում

2018 թ.
նոյեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

11.

Անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ֆինանսավորման հաստատում և գնումների կազմակերպում

2018 թ.
նոյեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան