«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 սեպտեմբերի 2004 թ. |
N 109-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել`
ա) էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի` 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 1).
բ) էլեկտրաէներգիայի առուվաճառքի` մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող -բաշխող պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 2).
գ) հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման` բաշխող-հաշվարկային կենտրոն պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 3).
դ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման` բաշխող-համակարգի օպերատոր պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 4).
ե) էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման` բաշխող-հաղորդող պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 5):
(1-ին կետը փոփ. 28.09.11 N 449-Ն, 23.12.15 N 444-Ն)
1.2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերություններում:
(1.2-րդ կետը լրաց. 13.12.17 N 543-Ն)
2. Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց` մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան պայմանագրեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրանցմանը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան կնքված պայմանագրերն ուժի մեջ են մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից:
4. Ընդունել ի գիտություն, որ մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ կքննարկվի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի քննարկմանը կներկայացվի էլեկտրաէներգետիկական շուկային վերաբերող առաջնահերթ փաստաթղթերի ընդունման վերաբերյալ ժամանակացույցը:
5. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատման մասին» N 37 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 14 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 23-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 20 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի սեպտեմբերի 11-ի N 44 և 1999 թվականի դեկտեմբերի 28-ի N 37 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 29 որոշման 2-րդ կետը.
ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության (մեծածախ գնորդ (վաճառող)-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 32 որոշումը.
զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի օգոստոսի 10-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14, հունիսի 19-ի N 28 և N 29 որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» N 35 որոշման 1-ին և 2-րդ կետերը.
է) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի N 32 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 41 որոշումը.
ը) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի բարեփոխման մասին» N 3 որոշումը.
թ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկայի կառուցվածքը և գործառույթները հաստատելու մասին» N 10 որոշումը.
ժ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 2-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 63-Ն որոշումը.
ժա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 78-Ն որոշումը.
ժբ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման 1-ին կետը.
ժգ) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 22-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 71-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(6-րդ կետը փոփ. 30.11.04 N 156-Ն)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող)
(վերնագիրը փոփ. 28.09.11 N 449-Ն)
____ ___________ 200_ թվական | ք.__________________ |
___________________________________________________________________
(արտադրող ընկերության անվանումը)
___________________________________________________________________ ,
այսուհետ` Վաճառող, ի դեմս ________________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
___________________________________________________________________ ,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Գնորդ, ի դեմս ___________________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները
Հաղորդող` |
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Համակարգի օպերատոր` |
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Հանձնաժողով` |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
Հաշվարկային ամիս` |
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին. |
Հաշվարկային կենտրոն` |
էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Հատուկ հաշիվ` |
Գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում բացված հաշիվ, որի միջոցով Գնորդը կատարում է վճարումներ Վաճառողին և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց: |
2. Պայմանագրի առարկան
2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա (հզորություն)` Պայմանագրով սահմանված կարգով:
3. Վաճառքի սակագինը
3.1 Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան (հզորությունը) կարող են վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի գինը ամրագրվում է N 1 հավելվածում:
3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:
4. Կողմերի պարտականությունները
4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:
4.2 Վաճառողը պարտավորվում է.
ա) ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետերում` էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական ամսական չափաքանակների և պայմանագրային հզորության սահմաններում (հավելված N 2)
բ) ապահովել Պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հզորությունների պատրաստականությունը.
գ) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, Պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.
դ) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին և Հաշվարկային կենտրոնին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Հաշվարկային կենտրոն: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի 2.3 կետի համաձայն.
ե) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
4.3 Գնորդը պարտավորվում է.
ա) գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան (հզորությունը) և վճարել դրա համար` Պայմանագրով սահմանված կարգով.
բ) էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակների կամ պայմանագրային հզորությունների փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև յուրաքանչյուր ամսի 20-ը ներառյալ, Վաճառողի և Համակարգի օպերատորի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և պայմանագրային հզորությունների փոփոխման վերաբերյալ հայտը, որի հիման վրա կնքվում է համաձայնագիր.
գ) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Հաշվարկային կենտրոնի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:
(4.3-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
5. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառումը
5.1. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան (հզորությունը) հաշվառում է Հաշվարկային կենտրոնը` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
5.2. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Վաճառողի սահմանազատման կետերի համար` Պայմանագրի N 3 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:
5.3 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ, իսկ էլեկտրական էներգիա (հզորություն) արտահանող կամ ներկրող արտադրող կայանների համար՝ մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:
(5.3-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն)
5.3.1 Կողմերը, վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը:
(5.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
5.4 Վճարման ենթակա հզորությունը Հաշվարկային կենտրոնը հաշվառում է Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Վաճառողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Եթե Հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Վաճառողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես Վաճառողին վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռութային մեծությունը: Ընդ որում, Հաշվարկային ամսվա համար այն չի կարող գերազանցել պայմանագրում ամրագրված մեծությունը:
6. Վճարման կարգը
6.1 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Գնորդի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Վաճառողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) արժեքի չափով գրավադրվում են Վաճառողի օգտին` մինչև Գնորդի կողմից Վաճառողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա պարտավորությունների լրիվ կատարումը:
6.2 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը (հավելված N 4) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Վաճառողն իր կողմից վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:
(6.2-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
6.2.1 Գնորդը պարտավոր է ստորագրել (հաստատել) Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Վաճառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը ստորագրելուց հետո:
(6.2.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
6.3 Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի (հզորության) դիմաց վճարումը կատարում է իր Հատուկ հաշվից` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ:
(6.3-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
6.4 Վաճառողի և Գնորդի միջև գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ:
7. Կողմերի պատասխանատվությունը
7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.2 Սույն պայմանագրի 6.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
(7.2-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)
8. Ֆորս մաժորային իրավիճակներ
8.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
9. Լրացուցիչ պայմաններ
9.1 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը` Հաշվարկային կենտրոնի մասնակցությամբ:
9.2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Հաշվարկային կենտրոն:
9.3 Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորն` իրավունք ունի փոխել Վաճառողի` նախօրոք հայտարարված բեռնվածքի օրական գրաֆիկը` այդ մասին տեղեկացնելով Կողմերին:
9.4 Կրիտիկական (վթարային) իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:
9.5 Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` իր լիազորությունների սահմաններում տրված կարգավարական կարգադրությունները (հրահանգները):
9.6 Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:
9.7 Վաճառողն էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր կնքելիս այդ մասին տեղեկացնում է Գնորդին և Համակարգի օպերատորին:
9.8 Պայմանագրով ամրագրված էլեկտրաէներգիայի նախնական ամսական չափաքանակները և պայմանագրային հզորությունները կարող են փոփոխվել Կողմերի կամ Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ:
10. Տարաձայնությունների լուծումը
10.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
10.2 Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտն է, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
(10.2-րդ կետը խմբ. 23.12.15 N 444-Ն)
10.3 Եթե Պայմանագրի 10.2 կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից վերանայված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:
(10.3-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
11. Այլ պայմաններ
(լրացնում են Կողմերը` կախված Վաճառողի հիմնական սարքավորումների առանձնահատկություններից, ըստ Կողմերի հայեցողության)
__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________
12. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծման կարգը
(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)
12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
(12.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)
12.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
12.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
(12.3-րդ կետը փոփ. 28.09.11 N 449-Ն, 23.12.15 N 444-Ն)
12.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
(12.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
12.4 Պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը
Հավելված N 1 Էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին համաձայնագիր
Հավելված N 2 Էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակների և պայմանագրային հզորության մասին համաձայնագիր
Հավելված N 3 Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր
Հավելված N 4 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտ
14. Կողմերի գտնվելու վայրը ԵՎ հաշվարկային համարները
Վաճառող` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
Գնորդ` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
|
Հավելված N 1 |
Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր
էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի (հզորության) հետևյալ սակագնային դրույքները.
էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ
էլեկտրական հզորության դրույքը` __________ դրամ/կՎտ ամիս
հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.
էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ
էլեկտրական հզորության դրույքը` ___________ դրամ/կՎտամիս
հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս
3. Էլեկտրաէներգիայի (հզորության) գինն ուժի մեջ է մտնում 20__ թվականի_________ ___-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:
(3-րդ կետը խմբ. 23.12.15 N 444-Ն)
(հավելվածը խմբ. 23.12.15 N 444-Ն)
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
||
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) | ||
___ __________200__ թվական |
___ __________200__ թվական | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
|
Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր
էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական չափաքանակների եվ պայմանագրային հզորության մասին
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակները և պայմանագրային հզորությունների հետևյալ մակարդակները.
|
Ակտիվ հզորություն (կՎտ) |
Էլեկտրաէներգիայի գնման | |
|
Պայմանագրային |
Այդ թվում տնօրինելի | |
Հունվար |
|
|
|
Փետրվար |
|
|
|
Մարտ |
|
|
|
Ապրիլ |
|
|
|
Մայիս |
|
|
|
Հունիս |
|
|
|
Հուլիս |
|
|
|
Օգոստոս |
|
|
|
Սեպտեմբեր |
|
|
|
Հոկտեմբեր |
|
|
|
Նոյեմբեր |
|
|
|
Դեկտեմբեր |
|
|
|
(աղյուսակը փոփ. 02.03.05 N 19-Ն)
2. Եթե որևէ ամսվա ընթացքում նախատեսվում են ակտիվ հզորության պայմանագրային պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա աղյուսակում նշվում են այդ մակարդակները (կՎտ) և դրանց տևողությունները (օր):
3. Սույն համաձայնագրի 1-ին կետում նշված աղյուսակում լրացված էլեկտրաէներգիայի գնման նախնական չափաքանակները չեն հանդիսանում պայմանագրային մեծություն:
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
||
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) | ||
___ __________200__ թվական |
___ __________200__ թվական | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
Համաձայնեցված է ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
Հավելված N 3 |
Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր
Վաճառողի սահմանազատման (առաքման) եվ էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին
1. _________________________________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.
2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը
Առևտրային |
Առևտրային |
Հոսանքի և լարման |
Վերահսկիչ |
Հոսանքի և լարման տր-ների | ||||
Kհտ |
Kլտ
|
Kլտ |
Kհտ |
Kլտ
|
Kլտ | |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:
Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
||
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) | ||
___ __________200__ թվական |
___ __________200__ թվական | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
Համաձայնեցված է ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
Հավելված N 4 |
Ա Կ Տ
Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ
Գնորդ _______________________________________________________________
Վաճառող _____________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 200_ թ. մինչև ___ _______ 200_թ.
Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ

Վճարման ենթակա հզորությունները
___ _________ 200__թ. մինչև ___ _________ 200_թ. ______ կՎտ
___ _________ 200__թ. մինչև ___ _________ 200_թ. ______ կՎտ
___ _________ 200__թ. մինչև ___ _________ 200_թ. ______ կՎտ
Հիմքը _______________________________________________________________ ___________________________________________________________________
ՎԱՃԱՌՈՂ |
ԳՆՈՐԴ |
||
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) | ||
___ __________200__ թվական |
___ __________200__ թվական | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
(հավելվածը փոփ., խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.12.15 N 444-Ն)
Հավելված N 2 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող -բաշխող)
(վերնագիրը փոփ. 28.09.11 N 449-Ն, 23.12.15 N 444-Ն)
____ ___________ 200_ թվական | ք.__________________ |
__________________________________________________________________ ,
(արտադրող ընկերության անվանումը)
այսուհետ` Վաճառող, ի դեմս ________________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
___________________________________________________________________ ,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Գնորդ, ի դեմս ___________________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները
Հաղորդող` |
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Համակարգի օպերատոր` |
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Հանձնաժողով` |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
Հաշվարկային ամիս` |
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին. |
Հաշվարկային կենտրոն` |
էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Հատուկ հաշիվ` |
Գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում բացված հաշիվ, որի միջոցով Գնորդը կատարում է վճարումներ Վաճառողին և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց: |
2. Պայմանագրի առարկան
2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը ամբողջությամբ գնում է Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` սույն պայմանագրով սահմանված կարգով:
3. Վաճառքի սակագինը
3.1 Էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի վաճառքի գինը ամրագրվում է N 1 հավելվածում:
3.2 Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել N 1 հավելվածում:
4. Կողմերի պարտականությունները
4.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:
4.2 Վաճառողը պարտավորվում է.
ա) ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետերում.
բ) իրականացնել իր սեփականություն հանդիսացող, սույն պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.
գ) անհապաղ տեղեկացնել Գնորդին, Հաղորդողին և Հաշվարկային կենտրոնին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմված համապատասխան ակտերը ներկայացնելով Հաշվարկային կենտրոն: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի 2.3 կետի համաձայն.
դ) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
4.3 Գնորդը պարտավորվում է.
ա) ընդունել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան ամբողջությամբ,
բ) վճարել առաքված էլեկտրաէներգիայի համար` սույն պայմանագրով սահմանված կարգով,
գ) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Հաշվարկային կենտրոնի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:
5. Էլեկտրական էներգիայի հաշվառումը
5.1. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան հաշվառում է Հաշվարկային կենտրոնը էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
5.2. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Վաճառողի սահմանազատման կետերի համար` սույն պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:
5.3 Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը և ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ:
(5.3-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն)
5.4 Կողմերը, վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացրած վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը:
(5.4-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
6. Վճարման կարգը
6.1 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը (հավելված N 3) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Վաճառողը իր կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:
(6.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
6.1.1 Գնորդը պարտավոր է ստորագրել (հաստատել) Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Վաճառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը ստորագրելուց հետո:
(6.1.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
6.2 Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ` Հատուկ հաշվից:
(6.2-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
6.3 Վաճառողի և Գնորդի միջև գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ:
7. Կողմերի պատասխանատվությունը
7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.2 Սույն պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
(7.2-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)
8. Ֆորս մաժորային իրավիճակներ
8.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
9. Տարաձայնությունների լուծումը
9.1 Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
9.2 Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
(9.2-րդ կետը խմբ. 23.12.15 N 444-Ն)
9.3 Եթե սույն պայմանագրի 9.2 կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից վերանայված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:
(9.3-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
10. Լրացուցիչ պայմաններ
10.1 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը` Հաշվարկային կենտրոնի մասնակցությամբ:
10.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Հաշվարկային կենտրոն:
10.3 Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորը` իրավունք ունի սահմանափակել կամ դադարեցնել Վաճառողի կողմից էլեկտրաէներգիայի առաքումները:
10.4 Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:
10.5 Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` վերջինիս լիազորությունների սահմաններում տրված կարգադրությունները (հրահանգները):
10.6 Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Հաշվարկային կենտրոնին և Համակարգի օպերատորին:
11. Այլ պայմաններ
__________________________________________________________________________ __________________________________________________________________________
__________________________________________________________________________
12. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծման կարգը
(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)
12.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
(12.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)
12.2 Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից:
12.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող -բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
(12.3-րդ կետը փոփ. 28.09.11 N 449-Ն, 23.12.15 N 444-Ն)
12.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
(12.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
12.4 Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը
Հավելված N 1 Էլեկտրաէներգիայի գնի մասին համաձայնագիր
Հավելված N 2 Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր
Հավելված N 3 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտ
14. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները
Վաճառող` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
Գնորդ` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
|
Հավելված N 1 |
Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր
էլեկտրաէներգիայի գնի մասին
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ գինը.
էլեկտրական էներգիայի գին ___________ դրամ/կՎտժ
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.
էլեկտրական էներգիայի սակագին` ___________ դրամ/կՎտժ
3. Էլեկտրաէներգիայի գինը ուժի մեջ է մտնում 20___ թվականի _________ __-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:
(3-րդ կետը խմբ. 23.12.15 N 444-Ն)
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
||
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) | ||
___ __________200__ թվական |
___ __________200__ թվական | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
(հավելվածը խմբ. 23.12.15 N 444-Ն)
Հավելված N 2 |
Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր
Վաճառողի սահմանազատման (առաքման) եվ էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին
1. ______________________________________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.
2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը
Առևտրային |
Առևտրային |
Հոսանքի և լարման |
Վերահսկիչ |
Հոսանքի և լարման տր-ների | ||||
Kհտ |
Kլտ
|
Kլտ |
Kհտ |
Kլտ
|
Kլտ | |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:
Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
||
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) | ||
___ __________200__ թվական |
___ __________200__ թվական | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
Համաձայնեցված է |
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
Հավելված N 3 |
Ա Կ Տ
Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ
Գնորդ __________________________________________________________________
Վաճառող ________________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 200_ թ. մինչև ___ _______ 200_թ.
Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ
Հիմքը _________________________________________________________________ _____________________________________________________________________
ՎԱՃԱՌՈՂ |
ԳՆՈՐԴ |
||
________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) | ||
___ __________200__ թվական |
___ __________200__ թվական | ||
Կ.Տ. |
Կ.Տ. |
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ |
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
(հավելվածը փոփ. 28.09.11 N 449-Ն, խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.12.15 N 444-Ն)
Հավելված N 3 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ______________
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(բաշխող-հաշվարկային կենտրոն)
____ ___________ 200_ թվական | ք.__________________ |
___________________________________________________________________
(ընկերության անվանումը)
___________________________________________________________________ ,
այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _______________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
___________________________________________________________________ ,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Կատարող, ի դեմս _______________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները
Հանձնաժողով` |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
Հաշվարկային ամիս` |
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին. |
Ֆորս մաժոր` |
արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը: |
2. Պայմանագրի առարկան
2.1 Կատարողը հաշվարկային կենտրոնի ծառայություններ է մատուցում, իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:
(2.1-ին կետը փոփ. 24.12.04 N 174-Ն)
3. Կողմերի պարտականությունները
3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործունեության լիցենզիայով, սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով:
3.2 Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, հաղորդման և էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձանց:
3.3 Կատարողը պարտավոր է պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերով նախատեսված իր պարտավորությունները:
3.4 Պատվիրատուն պարտավոր է սույն պայմանագրի, հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի համաձայն վճարել Կատարողին` վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված այն պարտավորությունները, որոնք հնարավորություն կտան Կատարողին ժամանակին և ամբողջությամբ կատարելու իր պարտականությունները:
4. Վճարման կարգը
4.1 Էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:
4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Կատարողը իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:
(4.2-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
4.3 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Պատվիրատուի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Կատարողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների չափով համարվում են գրավադրված Կատարողի օգտին` մինչև Պատվիրատուի կողմից Կատարողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների լրիվ կատարումը:
4.4 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար իր հատուկ հաշվից վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
(4.4-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
4.5 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:
5. Կողմերի պատասխանատվությունը
5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
(5.2-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)
6. Ֆորս մաժորային իրավիճակներ
6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:
6.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
7. Տարաձայնությունների լուծումը
7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
7.2 Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:
8. Այլ պայմաններ
(կազմում են Կողմերը)
_______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________
9. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծման կարգը
(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)
9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
(9.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)
9.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
9.3 Հանձնաժողովի կողմից հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (բաշխող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
9.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
(9.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
9.4 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:
10. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները`
Պատվիրատու` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
Կատարող` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
|
(հավելվածը խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, լրաց., խմբ., փոփ. 23.12.15 N 444-Ն)
Հավելված N 4 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր _________________
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(բաշխող-համակարգի օպերատոր)
____ ___________ 200_ թվական | ք.__________________ |
___________________________________________________________________
(ընկերության անվանումը)
___________________________________________________________________ ,
այսուհետ` Պատվիրատու, ի դեմս ____________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
___________________________________________________________________ ,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Կատարող, ի դեմս ________________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները
Հանձնաժողով` |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
Հաշվարկային ամիս` |
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին. |
Ֆորս մաժոր` |
արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը: |
2. Պայմանագրի առարկան
2.1 Կատարողը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ է մատուցում, իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:
(2.1-ին կետը փոփ. 24.12.04 N 174-Ն)
3. Կողմերի պարտականությունները
3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով:
3.2 Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, հաղորդման և էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձանց:
3.3 Կատարողը պարտավոր է պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, տեխնիկական կանոնակարգերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերով նախատեսված իր պարտավորությունները` ապահովելով էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:
3.4 Պատվիրատուն պարտավոր է սույն պայմանագրի, հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի համաձայն վճարել Կատարողին` վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված այն պարտավորությունները, որոնք հնարավորություն կտան Կատարողին ժամանակին և ամբողջությամբ կատարելու իր պարտականությունները:
4. Վճարման կարգը
4.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:
4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Կատարողը իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:
(4.2-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
4.3 Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Պատվիրատուի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Կատարողի կողմից Հաշվարկային ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների չափով համարվում են գրավադրված Կատարողի օգտին` մինչև Պատվիրատուի կողմից Կատարողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների լրիվ կատարումը:
4.4 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար իր հատուկ հաշվից վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
(4.4-րդ կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
4.5 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:
5. Կողմերի պատասխանատվությունը
5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
(5.2-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)
6. Ֆորս մաժորային իրավիճակներ
6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:
6.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
7. Տարաձայնությունների լուծումը
7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
7.2 Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:
8. Այլ պայմաններ
(կազմում են Կողմերը)
_______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________
9. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծմանկարգը
(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)
9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
(9.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)
9.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
9.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
9.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
(9.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
9.4 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:
10. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները`
Պատվիրատու` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
Կատարող` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
|
(հավելվածը խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, լրաց., խմբ., փոփ. 23.12.15 N 444-Ն)
Հավելված N 5 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (բաշխող-հաղորդող)
____ ___________ 200_ թվական | ք.__________________ |
___________________________________________________________________
(ընկերության անվանումը)
___________________________________________________________________ ,
այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _____________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
___________________________________________________________________ ,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Կատարող, ի դեմս ________________________________________________
___________________________________________________________________ ,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները
Արտադրող` |
էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Բաշխող` |
էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Հաղորդող` |
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Հանձնաժողով` |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
Էլեկտրաէներգիայի հաղորդում` |
Կատարողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունում, հաղորդում (տարանցում) և հանձնում Պատվիրատուին. |
Հաշվարկային ամիս` |
ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և ավարտվում է օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 24.00 -ին. |
Հաշվարկային կենտրոն` |
հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Համակարգի օպերատոր` |
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Պատրաստականություն` |
Կատարողի հաղորդման էլեկտրական ցանցի (դրա առանձին հանգույցների, գծերի, ենթակայանների) աշխատանքային պատրաստ վիճակը` էլեկտրաէներգիան հաղորդել հուսալիության պայմանագրային ցուցանիշների ապահովմամբ, սույն պայմանագրում նշված հզորության սահմաններում. |
Հաշվարկային վթարային |
Կատարողի հաղորդման ցանցի որևէ էլեկտրակայանքի անջատումը Կատարողի պահանջով և (կամ) պաշտպանության սարքերից, որը տեղի է ունենում Կատարողի սպասարկման տակ գտնվող էլեկտրակայանքների վնասվածքներից. |
Հանձնման կետ` |
Կատարողի էլեկտրական ցանցի կետ, որտեղ Պատվիրատուին է հանձնվում էլեկտրաէներգիայի ընդունման կետերում գնված և հաղորդման ցանցով հաղորդված էլեկտրական էներգիան. |
Ընդունման կետ` |
Կատարողի էլեկտրական ցանցի կետ, որտեղ Պատվիրատուն Կատարողին է հանձնում գնած էլեկտրական էներգիան. |
Ֆորս մաժոր` |
արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Լիցենզավորված անձի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը: |
2. Պայմանագրի առարկան
2.1. Պատվիրատուի հանձնարարությամբ Կատարողը իրականացնում է Պատվիրատուի էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդում ընդունման կետերից մինչև հանձնման կետերը, իսկ Պատվիրատուն վճարում է Կատարողին հաղորդման ծառայության մատուցման համար` սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:
3. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայության սակագները
3.1. Հաղորդման ծառայության մատուցման սակագինը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
(3.1-ին կետը խմբ. 23.02.07 N 58-Ն)
3.2. Կողմերն իրավունք ունեն սահմանել էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագներ` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագինը ամրագրվում է սույն պայմանագրի N 2 հավելվածում:
3.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից: Համապատասխանաբար փոփոխվում է պայմանագրի N 2 հավելվածի համաձայնագիրը:
4. Կողմերի պարտավորությունները
4.1. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:
4.2. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, հաղորդման և էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձանց:
4.3. Կատարողը պարտավորվում է.
4.3.1. Սույն Պայմանագրով սահմանված կարգով իրականացնել Պատվիրատուի էլեկտրաէներգիայի հաղորդումը պայմանագրային հզորությունների սահմաններում` ընդունման կետից մինչև հանձնման կետերը (հավելվածներ N 1 և N 3):
4.3.2. Իրականացնել էլեկտրաէներգիայի հաղորդումը փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) տեխնոլոգիական կորուստների սահմաններում և կրել պատասխանատվություն փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) ցուցանիշը գերազանցող տեխնոլոգիական կորուստների համար` սույն պայմանագրի 9.2, 9.3 և 9.4 կետերով սահմանված կարգով:
4.3.3. Ապահովել հաղորդման ցանցի էլեկտրակայանքների` սույն պայմանագրով սահմանված հուսալիության ցուցանիշները (հավելված N 4) բնականոն և հաշվարկային վթարային ռեժիմներում:
4.3.4. Ապահովել իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը և պահպանումը:
4.3.5. Անհապաղ տեղեկացնել Պատվիրատուին և Հաշվարկային կենտրոնին Կատարողի էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) հայտնաբերման մասին և ապահովել հաշվառքի վերականգնումը ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
4.3.6. Պատվիրատուին և Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել իր էլեկտրակայանքների այն վթարների ու թերությունների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել իր կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը:
4.3.7. Պատվիրատուի հետ համաձայնեցված կարգով ապահովել նրա լիազոր ներկայացուցիչների մուտքը Կատարողի տնօրինության տակ գտնվող տարածքները` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ), այդ թվում առևտրային հաշվառքի սարքերի ստուգումներ կատարելու համար:
4.4. Պատվիրատուն պարտավորվում է.
4.4.1. Վճարել Կատարողին իր սեփականությունը հանդիսացող էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման համար` ըստ սույն պայմանագրի N 2 հավելվածում նշված հաղորդման ծառայության մատուցման սակագնի և 6-րդ կետում շարադրված կարգի:
4.4.2. (ենթակետն ուժը կորցրել է 23.02.07 N 58-Ն):
4.4.3. N 1 հավելվածում նշված էլեկտրական հզորությունների հաղորդման պայմանագրային մեծությունների փոփոխման դեպքերում վերանայել N 1 հավելվածը` փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում:
4.4.4. կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի, Հաշվարկային կենտրոնի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:
5. Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառում եվ հաշվարկում
5.1. Կատարողի հաղորդման էլեկտրական ցանց ընդունված և հանձնված էլեկտրական էներգիայի քանակության չափումները կատարվում են էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
5.2. Կատարողի հաղորդման ցանց ընդունված էլեկտրական էներգիայի և փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) տեխնոլոգիական կորուստների ու փաստացի կորուստների քանակությունները հաշվարկվում են Հաշվարկային կենտրոնի կողմից, վերջինիս ու Պատվիրատուի միջև կնքված պայմանագրի և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
5.3. Հանձնման կետերում «Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և փաստացի կորուստների ամսական ցուցանիշների ակտը» կազմվում է ըստ N 5 հավելվածի, ստորագրվում Հաշվարկային կենտրոնի կողմից և մինչև հաջորդ ամսվա 12-ը ներառյալ ներկայացվում Պատվիրատուի և Կատարողի հաստատմանը:
(5.3-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն)
6. Վճարման կարգը
6.1. Հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների համար Կատարողին վճարման ենթակա գումարը որոշվում է էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության պայմանագրային սակագնի (էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության վճար` դրամ/կՎտժ) և հաշվարկային ամսում փաստացի հաղորդված էլեկտրաէներգիայի քանակի հիման վրա: Տեխնոլոգիական կորուստների գերազանցման դեպքում կիրառվող տույժերը հաշվարկվում են ըստ սույն պայմանագրի 9.4 կետում սահմանված կարգի, եռամսյակային կտրվածքով:
(6.1-ին կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)
6.2. Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և փաստացի կորուստների ամսական ցուցանիշների վերաբերյալ ակտը (հավելված 5) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Կատարողը իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:
(6.2-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն)
6.3. Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 5-ից Պատվիրատուի հատուկ հաշվում մուտքագրված գումարները հաշվարկային ամսվա ընթացքում Կատարողի մատուցած ծառայությունների չափով համարվում են գրավադրված Կատարողի օգտին` մինչև Պատվիրատուի կողմից Կատարողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա պարտավորությունների լրիվ կատարումը:6.4. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար իր հատուկ հաշվից վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ` Հանձնաժողովի հաստատած «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու կարգի» համաձայն:
(6.4-րդ կետը փոփ. 23.12.15 N 444-Ն)
6.5. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:
7. Փոխկապակցված էլեկտրական ցանցերի շահագործումը եվ պահպանումը
7.1. Պատվիրատուն և Կատարողը պարտավոր են ապահովել փոխկապակցված էլեկտրական ցանցերի պատշաճ տեխնիկական վիճակը, անվտանգությունը և պաշտպանության ու ավտոմատիկայի սարքերի բնականոն աշխատանքը` ըստ տեխնիկական կանոնակարգերի:
7.2. Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է փոխհամաձայնեցված պայմաններով թույլատրել մյուս Կողմի անձնակազմի (լիազոր ներկայացուցիչների) մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղակայված մյուս Կողմի սեփականությունը հանդիսացող կայանքները:
7.3. Կողմերի միջև օպերատիվ փոխհարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգով և 2006 թվականի հունիսի 21-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 112-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգով:
(7.3-րդ կետը խմբ. 23.02.07 N 58-Ն)
8. Կողմերի պատասխանատվությունը
8.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.2. Եռամսյակային արդյունքներով փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) կորուստների գերազանցման դեպքում Պատվիրատուն Կատարողից գանձում է տույժ` էլեկտրաէներգիայի գերկորուստների արժեքի չափով, որը հաշվարկվում է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար սահմանված երկդրույք սակագնի էլեկտրաէներգիայի դրույքով:
(8.2-րդ կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)
8.3 Սույն պայմանագրի 6.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում, Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
(8.3-րդ կետը խմբ. 25.09.13 N 329-Ն, 23.12.15 N 444-Ն)
9. Լրացուցիչ պայմաններ
9.1. Առևտրային հաշվառքի սարքերը և դրանց միացման շղթաները կնքվում են սահմանված կարգով:
9.2. Էլեկտրաէներգիայի հաղորդման հետ կապված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների կանխատեսվող մեծությունները պայմանագրային ժամանակահատվածի համար հաշվարկվում են Հաշվարկային կենտրոնի կողմից` Հանձնաժողովի հաստատած «Տեխնոլոգիական կորուստների հաշվարկման մեթոդիկայով», ըստ կանխատեսվող ռեժիմների ու հոսքաբաշխումների և ներառվում են N 1 հավելվածում:
9.3. Յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա ավարտից հետո, տասնօրյա ժամկետում, ելնելով Հաշվարկային ամսվա փաստացի ռեժիմներից, Հաշվարկային կենտրոնը կատարում է տեխնոլոգիական կորուստների հաշվարկ և փաստացի կորուստների հաշվառում, ստուգում այն և ներկայացնում Պատվիրատուին ու Կատարողին (հավելված N 5):
9.4. Տեխնոլոգիական կորուստներին առնչվող փոխադարձ ֆինանսական պարտավորություններ և պատասխանատվություն սահմանելու համար Էլեկտրաէներգիայի հաղորդման տեխնոլոգիական կորուստների մեծության հաշվառումը կատարվում է Հաշվարկային կենտրոնի կողմից` եռամսյակային ցուցանիշներով (հավելված N 6): Եռամսյակի համար հաշվարկված փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) կորուստները հաշվարկվում են որպես տվյալ եռամսյակի երեք ամիսների հաշվարկային կորուստների գումար:
Եռամսյակային արդյունքներով փաստացի ռեժիմներով հաշվարկված (նորմատիվային) կորուստների գերազանցման դեպքում Պատվիրատուն Կատարողից գանձում է տույժ` սույն պայմանագրի 8.2 կետին համապատասխան:
(պարբերությունն ուժը կորցրել է 23.02.07 N 58-Ն)
(9.4-րդ կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)
9.5. Կատարողի հաղորդման ցանցի պատրաստականության հսկողությունն իրականացնում են Պատվիրատուն ու Կատարողը համատեղ` իրենց սահմանած կարգով:
9.6. Հաղորդման ցանցի վթարների (խափանումների), Համակարգի օպերատորի հետ չհամաձայնեցված երկարաժամկետ նորոգումների կամ Կատարողի վթարային հայտով հաղորդման ցանցի առանձին տարրերը աշխատանքից հանելու հետևանքով Պատվիրատուի կրած վնասը ենթակա է փոխհատուցման Կատարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(9.6-րդ կետը փոփ., լրաց. 23.02.07 N 58-Ն)
9.7. Կատարողի մեղքով Պատվիրատուի կրած ուղղակի վնասը (Պատվիրատուի էլեկտրակայանքների վնասման կամ այլ պատճառով) ենթակա է փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.8. Պատվիրատուի մեղքով Կատարողի կրած ուղղակի վնասը (Կատարողի էլեկտրակայանքների վնասման կամ այլ պատճառով) ենթակա է փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.9. (կետն ուժը կորցրել է 23.02.07 N 58-Ն):
10. Ֆորս մաժորային իրավիճակներ
10.1. Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք ֆորս մաժորի հետևանք են:
10.2. Կողմերը պարտավոր են ֆորս մաժորային իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
11. Տարաձայնությունների լուծումը
11.1. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
11.2. Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:
12. Այլ պայմաններ
(կազմում են Կողմերը)
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
13. Պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման եվ լուծման կարգը
(վերնագիրը փոփ. 23.12.15 N 444-Ն)
13.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
(13.1-ին կետը խմբ. 04.12.13 N 424-Ն)
13.2. Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
13.3. Հանձնաժողովի կողմից հաղորդման ծառայության մատուցման (բաշխող-հաղորդող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
13.3.1 Պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
(13.3.1-ին կետը լրաց. 23.12.15 N 444-Ն)
13.4. Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար: _________________________________________________________________
_________________________________________________________________
14. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը
14.1. Ամենամյա կազմվող փաստաթղթերի օրինակելի ձևերի ցանկը
Հավելված N 1` |
Պատվիրատուի գնած էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և տեխնոլոգիական կորուստների կանխատեսվող ցուցանիշները: |
Հավելված N 2` |
Համաձայնագիր էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին: |
Հավելված N 3` |
Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման և սահմանազատման կետերի ցանկ: |
Հավելված N 4` |
Կատարողի (հաղորդողի) էլեկտրակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները: |
14.2. Ամենամսյա (եռամսյակային) կազմվող փաստաթղթերի օրինակելի ձևերի ցանկը
Հավելված N 5` |
Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և փաստացի կորուստների ամսական ցուցանիշների ակտ: |
Հավելված N 6` |
Տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման համար տույժերի հաշվարկման ակտ: |
(14.2-րդ կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)
15. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները`
Պատվիրատու` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
Կատարող` գտնվելու վայրը ______________ Հ/հ _________________________ Հեռախոս Ֆաքս Գործունեության լիցենզիա N Ղեկավար |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
|
Հավելված N 1 |
_____________________ |
գնած էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և տեխնոլոգիական կորուստների կանխատեսվող ցուցանիշները |
___ __________ 200_ թ. մինչև ___ __________ 200_ թ. |
մլն կՎտ ժամ |
N |
Ցուցանիշներ |
Ընդամենը |
այդ թվում` ըստ ամիսների | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |||
1 |
Էլեկտրական էներգիայի/հզորության ընդունում, որից` * |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1-1 |
Կայան N 1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1-2 |
Կայան N 2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1-3 |
Ներկրում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Էլեկտրաէներգիայի հանձնում, որից` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Տեխնոլոգիական կորուստներ, մլն կՎտժ, որից` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3-1 |
Տեխնոլոգիական կորուստներ, մլն կՎտժ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3-2 |
Առևտրային (հաշվառքի սարքերով պայմանավորված) կորուստներ, մլն կՎտժ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Տեխնոլոգիական կորուստներ (% մուտքի նկատմամբ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* Ծանոթություն: Համարիչում լրացվում է էլեկտրական էներգիայի քանակությունը (մլն կՎտժ), իսկ հայտարարում` հզորությունը (ՄՎտ):
Պատվիրատու`
|
Կատարող` |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
|
Համաձայնեցված է` |
_________________________ (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
___ __________200__ թվական |
|
Հավելված N 2 |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին
1. Սույնով Պատվիրատուն` __________________________________________________ և Կատարողը` __________________________________________________ փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման հետևյալ պայմանագրային սակագինը`
Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության վճար ____ դրամ/կՎտԺ:
(1-ին կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Կատարողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է`
Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության վճար `____ դրամ/կՎտժ:
(2-րդ կետը փոփ. 23.02.07 N 58-Ն)
3. Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագինը ուժի մեջ է մտնում 20__ թվականի _________ ___-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:
(3-րդ կետը խմբ. 23.12.15 N 444-Ն)
Պատվիրատու`
|
Կատարող` |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
|
Հավելված N 3 |
Առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման եվ սահմանազատման կետերի ցանկ
I. Առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ
N Ենթակայանի և միացության կարգավարական անվանումը, Հոսանքի Լարման Հաշվառքի գործակից (3x5) Միացության Հաշվառքի ձևը Հաշվառքի Kհտ Ճշտության դասը Առավելագույն Նվազագույն 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 Ընդունման 2 Հանձնման
լարումը
տր-որ
տր-րի փոխարկման գործակից
բեռը (Ա)
(առևտրային, վերստուգիչ)
սարքի պատասխանատու
անձ
կետեր
կետեր
Պատվիրատու`
|
Կատարող` |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
|
Համաձայնեցված է` ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ |
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
Հավելված N 4 |
Կատարողի (հաղորդողի) էլեկտրակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները ______ թ.
|
Սարքա- |
միջպե- |
220կՎ |
110կՎ |
110կՎ |
110կՎ |
110կՎ |
110կՎ |
Ավտոտրանս- |
Օդային |
Յուղային անջատիչներ | ||
Հուսա- |
220կՎ |
110կՎ |
220կՎ |
110կՎ | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 | |
w1 (բոլոր տեսակի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
w2 (կայուն խախտումների հոսքի պարամետրեր) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
TՎ (ժամ), |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
TՆ (ժամ), նորոգման |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն |
- հուսալիության ցուցանիշները հաշվարկված են ըստ 1998-2000 թթ. վիճակագրական տվյալների` հետևյալ բանաձևով. | |
սարքավորումների համար - w=m/n●T 1/տարի, գծերի համար w=m●100/L●T 1/տարի; |
ժամ; |
ժամ, |
որտեղ m-ը T տարիների ընթացքում տեղի ունեցած | ||
խափանումների թիվն է 100կմ երկարության գծի համար, L-ը գծերի գումարային երկարությունն է (կմ), ti i-րդ-ը խախտման հայտնաբերման վերացման ժամանակն է, K-ն նորոգումների թիվը, n-ը նույնանման ցանցային տարրերի թիվն է: |
Պատվիրատու`
|
Կատարող` |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
|
Հավելված N 5 |
Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման եվ փաստացի կորուստների ամսական ցուցանիշների
Ա Կ Տ
Հաշվարկային ժամանակաշրջանը` ___ ________ մինչև ___ ________ թ.
N Ցուցանիշներ Չափման միավոր Քանակ Հիմքը Ծանոթություն I. Էլեկտրաէներգիայի ընդունում մլն կՎտժ (Տարեկան __ այդ թվում` 1.1 Կայան N 1 մլն կՎտժ 1.2 Կայան N 2 մլն կՎտժ _______ 1.3 Ներկրում _______-ից մլն կՎտժ II. Էլեկտրաէներգիայի հանձնում մլն կՎտժ III. Էլեկտրաէներգիայի կորուստներ % 3.1 Փաստացի կորուստ մլն կՎտժ 3.2 Փաստացի կորուստ % 3.3 Փաստացի ռեժիմներով հաշվարկված նորմատիվ կորուստ մլն կՎտժ 3.4 Փաստացի ռեժիմներով հաշվարկված նորմատիվ կորուստ մլն կՎտժ 3.5 Կորուստների մեծությունները ամսվա համար` (3.5-3.1) մլն կՎտժ 3.6 Նույնը, պայմանագրային ժամկետի սկզբից աճողական կարգով
պայմանագիր)
__
__
Պատվիրատու`
|
Կատարող` |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
|
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ |
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
Հավելված N 6 |
200_ թ. _______ տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման համար տույժերի հաշվարկման
(վերնագիրը փոփ. 23.02.07 N 58-Ն)
Ա Կ Տ
N |
Մեծությունը |
Չափման միավոր |
Քանակ |
Ծանոթու- |
1 |
Տեխնոլոգիական նորմատիվային (հաշվարկային) կորուստները _________ եռամսյակում |
մլն կՎտժ |
|
|
2 |
Փաստացի տեխնոլոգիական կորուստները _________ եռամսյակում |
մլն կՎտժ |
|
|
3 |
Փաստացի և նորմատիվային տեխնոլոգիական կորուստների տարբերությունը _________ եռամսյակի համար |
մլն կՎտժ |
|
|
4 |
Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի դրույքը |
դր/կՎտժ |
|
|
5 |
Հաշվարկային եռամսյակի արդյունքներով վճարման ենթակա գանձման ենթակա տույժը |
մլն կՎտժ |
|
|
Պատվիրատու`
|
Կատարող` |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
______________________________ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
|
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ |
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
|
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 23.02.07 N 58-Ն, խմբ. 25.09.13 N 329-Ն, 04.12.13 N 424-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.12.15 N 444-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|