Գլխավոր տեղեկություն
Номер
N 1535-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2017-30.11.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.12.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2017
Дата вступления в силу
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի N 1535-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկման նպատակով:

2. Հաստատել՝

1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2017 թ.
դեկտեմբերի 26-ի N 1535-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման
և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Զ. Զեյթունցյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարու-
թյան զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ

   

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիա-
ների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Մ. Ապրեսյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարու-
թյան զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ

   

Վ. Կարապետյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ

   

Խ. Հակոբյան

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

   

Ա. Մինասյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական
կոմիտեի նախագահի խորհրդական

   

Օ. Ալավերդյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտ-
ների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

   

Ա. Խզմալյան

- Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի
տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Կիրակոսյան

- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի
տնօրեն (համաձայնությամբ)

   

Տ. Ասողիկ քահանա Կարապետյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի
տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2017 թ.
դեկտեմբերի 26-ի N 1535-Ա
որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ

 

3. Հանձնաժողովի նպատակն է զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցերով պետական մարմինների աշխատանքների մեկտեղումը, զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկումը, լուծմանն ուղղված առաջարկությունների մշակումն ու ներկայացումն իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։

5. Հանձնաժողովը ղեկավարում և հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը:

6. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որը ներառում է նիստի ընթացքում բարձրացված հարցերը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:

10. Արձանագրությունն ուղարկվում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմիններին` ի կատարումն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` արձանագրության մեջ նշված հարցերի լուծմանն ընթացք տալու առաջարկությամբ:

11. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են և հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի առաջարկությամբ:

12. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն հարցերը ներկայացնում է հանձնաժողովին մասնավոր հատվածից և այլ շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների և նրանց հետ քննարկումների արդյունքում:

13. Հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից քննարկվում է նախորդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած հարցերի կատարման ընթացքը, ներկայացվում են նոր հարցեր:

14. Հանձնաժողովի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն է:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

15. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները, հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգերը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

16. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

2) իր իրավասության սահմաններում ապահովում է հանձնաժողովի և հանձնաժողովում իր կողմից ներկայացվող կառույցի միջև ընդհանուր տեսլականի ձևավորումն ու արդյունավետ համագործակցությունը.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Հանձնաժողովի քարտուղարությունը`

1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամների առաջարկությամբ, մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում ձևավորում է հանձնաժողովի նիստի օրակարգը և ներկայացնում է այն հանձնաժողովի նախագահի հաստատմանը.

2) հանձնաժողովի անդամներին տրամադրում է հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգը և հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը.

3) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը, կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ստորագրությանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան