ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2017 թվականի N 1528-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալի պաշտոնի անձնագիր N 207»,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 208».
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 103 պաշտոնի (ծածկագիր՝ 02-1.2-13) անձնագրի 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործերի կառավարչի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործերի կառավարչի տեղակալներից մեկը:».
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 104 պաշտոնի (ծածկագիր՝ 02-2.1-7) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործերի կառավարչի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործերի կառավարչի մյուս տեղակալը կամ գլխավոր մասնագետներից մեկը:
Գործերի կառավարչի տեղակալը, գործերի կառավարչի, գործերի կառավարչի մյուս տեղակալի կամ գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրան:».
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 105 (ծածկագիր` 02-2.2-50), N 176 (ծածկագիր` 02-2.2-63) պաշտոնների անձնագրերի 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործերի կառավարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործերի կառավարչի տեղակալներից մեկը կամ գործերի կառավարչության մյուս գլխավոր մասնագետը կամ գործերի կառավարչության առաջատար մասնագետներից մեկը:
Գործերի կառավարչության գլխավոր մասնագետը գործերի կառավարչի տեղակալներից մեկի, գործերի կառավարչության մյուս գլխավոր մասնագետի, գործերի կառավարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրան:».
5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 9 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-2) անձնագրի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ ժդ.1-ին ենթակետով.
«ժդ.1) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահեստազորայինների ամրագրման և զինապարտների հաշվառման աշխատանքները.».
6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 13 պաշտոնի (ծածկագիր` 02-3.1-3) անձնագրի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ է.1-ին ենթակետով.
«է.1) սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահեստազորայինների ամրագրման և զինապարտների հաշվառման աշխատանքները.».
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 98 պաշտոնի (ծածկագիր՝ 02-1.2-12) անձնագրի 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը:».
8) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 100 պաշտոնի (ծածկագիր՝ 02-2.2-49) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության մյուս գլխավոր մասնագետը կամ վարչության առաջատար մասնագետներից մեկը:
Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության մյուս գլխավոր մասնագետի և վարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրան:».
9) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 101, 102 պաշտոնների (ծածկագրեր՝ 02-3.1-(30-31)) անձնագրերի 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ վարչության առաջատար մասնագետներից մեկը:
Վարչության առաջատար մասնագետը, վարչության գլխավոր մասնագետներից մեկի կամ վարչության մյուս առաջատար մասնագետների բացակայության դեպքում փոխարինում է նրան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 26
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|